Ավելին 4 ամիս առաջ - 23:55 18-04-2026

Ազնավուր, Բաբաջանյան, Օրբելյան. երեկո, որը ստիպեց հազարավոր սրտերի բաբախել 

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը՝ «Հայ Եռալեգենդ» համերգը։ Երեկոն նվիրված էր Շառլ Ազնավուրին, Առնո Բաբաջանյանին և Կոնստանտին Օրբելյանին։

Pop Symphony Production-ի կողմից կազմակերպված այս միջոցառումն առանձնացավ իր բարձր մակարդակով, տպավորիչ լուսային շոուով և սիմֆոնիկ հզոր հնչողությամբ։

Սակայն ամենակարևորը կուլիսներում տիրող անկեղծությունն էր։ Ահա թե ինչ պատմեցին մեզ արտիստները բեմ բարձրանալուց վայրկյաններ առաջ։

«Գիտեք, չնայած քանի տարի է բեմում եմ, բայց այսօրվա պատասխանատվությունն այլ է։ Լեգենդների գործերը երգելիս միշտ էլ լարվածություն կա, որովհետև դու պետք է կարողանաս փոխանցել այն էներգիան, որը նրանք թողել են մեզ։ Սիրտս հիմա շատ արագ է բաբախում»,- նշեց Սիլվա Հակոբյանը։
Սոֆի Մխեյանն էլ նշեց, որ բեմբարձրանալուց առաջ այդ լարվածությունը ոչ թե վախ է, այլ մեծ հարգանք հանդիսատեսի և այս մեծությունների հանդեպ։ «Երբ տեսնում ես լեփ-լեցուն դահլիճը, հասկանում ես, որ մարդիկ եկել են այդ լեգենդար շունչը զգալու, և մենք իրավունք չունենք սխալվելու»,- ասաց նա։
Հայկ Պետրոսյանը հավելեց, որ Ազնավուր երգելը իր համար ամեն անգամ նոր աղոթքի պես մի բան է։ Նրա խոսքով` լարվածությունը միշտ էլ կա, բայց հենց առաջին նոտան հնչում է, այդ լարվածությունը վերածվում է սիրո։

Սոնա Սարգսյանն էլ նշեց, որ լարվածությունը մեզ օգնում է մնալ տոնուսի մեջ և տալ առավելագույնը։

Համերգն ավարտվեց բուռն ու երկարատև ծափահարություններով։

Կազմակերպչական փայլուն աշխատանքի շնորհիվ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ մեկ երեկոյի ընթացքում ճամփորդել հայկական երաժշտության ոսկե դարաշրջանով։ Սա ևս մեկ ապացույց էր, որ իրական արժեքները երբեք չեն հնանում, իսկ մերօրյա արտիստները պատվով են շարունակում այդ մեծ ճանապարհը։ Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից