Ներքին 3 ամիս առաջ - 14:45 18-04-2026

Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի հետ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան, հանդիպում ունեցել պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը։

Պոլսո հայոց պատրիարքն անդրադարձել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու որոշ հոգևորականների և Հայաստանի կառավարության ներկայացուցիչների միջև առճակատումներին՝ այդ առնչությամբ հայտնելով իր մտահոգությունները։ Նշվում է, որ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հաշտություն և համերաշխություն կվերահաստատվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի կառավարության միջև։

Պոլսո հայոց պատրիարքը նաև ընդգծել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման սահուն ընթացքը ապահովելու կարևորությունը, ապագայում դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը, որը հույս պիտի ներշնչի տարածաշրջանի ժողովուրդների համերաշխ գոյատևման և միասնական զարգացման առումով։

Նշվում է, որ Պոլսո հայոց պատրիարքը հաջողություն է մաղթել Ալեն Սիմոնյանին ազգանվեր և ազգօգուտ գործունեության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ Ալեն Սիմոնյանը ցանկություն է հայտնել հանդիպել նաև Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ, որը կայացել է պատրիարքարանի դահլիճում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից