Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 22:45 17-04-2026

Հակակոռուպցիոն դատարանի դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. 17 անձ ձերբակալվել է. ՔԿ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է: