Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 19:42 17-04-2026

Շքեղություն և փայլ. հայ հայտնիները տպավորիչ կերպարներով են ներկայացել «Անահիտ»-ին

Երեկ տեղի ունեցած «Անահիտ» մրցանակաբաշխությունը վերածվեց իսկական նորաձևության տոնի։ Հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի դեմքերը ներկայացել էին յուրահատուկ լուծումներով՝ մեկը մյուսից տարբերվող և շքեղ զգեստներով։

Իվետա Մուկուչյանը հավատարիմ է մնացել իր էլեգանտ, բայց միևնույն ժամանակ համարձակ ոճին։ Նա ընտրել էր պուտավոր պրինտով («polka dot»), բաց ուսերով և ընդգծված գոտկատեղով զգեստ, որը հիշեցնում էր հոլիվուդյան դասական կերպարները։ Զգեստի բարձր բացվածքը էլ ավելի էր ընդգծում երգչուհու սլացիկ կազմվածքը։



Նազենի Հովհաննիսյանը կարմիր գորգին փայլել է թագավորական կարմիր զգեստով։ Զգեստի մեջքի բացվածքը և նուրբ հավաքված վարսերը կերպարին հաղորդել էին առանձնահատուկ կանացիություն և ազնվականություն։ Նա հերթական անգամ ապացուցեց, որ կարմիրը իր գույնն է։



Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նախընտրել էր դասական սևը։ Ժանյակավոր երկար թևերով և կիպ ձևվածքով զգեստը, համադրված ծավալուն վարսերի հետ, ստեղծել էր դրամատիկ և շատ էլեգանտ կերպար։






Աննա Մաքսիմը միջոցառման ամենափայլուն կերպարներից էր։ Նրա ընտրած ոսկեգույն, մեկ ուսով զգեստը՝ ամբողջությամբ պատված փայլփլուն դետալներով, իսկական շքեղություն էր հաղորդում երեկոյին։ Զգեստի բարձր բացվածքը կերպարը դարձրել էր ավելի թեթև ու օդային։



Սոֆի Մխեյանը ներկայացել էր ավելի «cool» և ինքնատիպ ոճով։ Նա ընտրել էր կարմիր և սև երանգների համադրությամբ պիջակ-զգեստ, որը համալրել էր նորաձև արևային ակնոցով։ Սոֆիի կերպարը առանձնանում էր իր ժամանակակից շնչով և ինքնատիպությամբ։



Իսկ ո՞ւմ կերպարն է Ձեզ ամենից շատ դուր եկել:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media