Ներքին 6 ամիս առաջ - 17:12 16-04-2026

Ո՞վ է ասել, որ մենք գոհ ենք Ոստիկանության նկատմամբ 61% վստահությունից. Փաշինյանը՝ ՆԳՆ կոլեգիայի հանդիսավոր նիստին

Այսօր՝ 21-րդ դարում, ռեպուտացիայից ավելի կարևոր բան չկա, և մեդիատիրույթում երբեմն երկրորդական է դառնում իրականությունը, ավելի կարևոր է դառնում, թե ինչպես է մատուցվում իրականությունը:

Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Ներքին գործերի նախարարության Ոստիկանության 108-րդ տարեդարձի առիթով կոլեգիայի հանդիսավոր նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս առումով ոստիկանությունը ՆԳՆ առաջնորդությամբ մեդիաառաջնորդություն պետք է ստանձնի, որպեսզի այդ հաղորդակցությունը հնարավոր լինի պատշաճ մակարդակով ապահովել։
Հոյակապ է, շատ լավ է, որ ՀՀ-ում ոստիկանության գործունեության նկատմամբ 61 տոկոս վստահություն կա, իսկապես, դա շատ լավ է, և իսկապես, դա շատ բարձր գնահատական է: Բայց ո՞վ է ասել, որ մենք գոհ ենք, որ 61 տոկոս է, իսկ ինչո՞ւ 85 տոկոս չէ։ Ոստիկանությունը պետք է 21-րդ դարում լինի դինամիկ և ճկուն։

Ոչ դինամիկ և ոչ ճկուն ոչ մի համակարգ չունի շանս, պետք է լինել դինամիկ և ճկուն, և ես կարծում եմ, որ մենք այսօր այդ պոտենցիալը ստեղծել ենք, համակարգերը ստեղծել ենք, մենք ակտիվ դինամիկ փոխվում ենք։ Մենք ՀՀ-ում հանցավորության իրավիճակը պետք է ոչ միայն դարձնենք այնպիսին, ինչպիսին մենք ուզում ենք, այլև քաղաքացիների զգացողությունը պետք է դարձնենք այդպիսին։

Իդեալում ոստիկանության բոլոր ծառայողները առաջնորդություն պետք է ստանձնեն, որովհետև եթե ոստիկանը շարքային է, դա չի նշանակում, որ ինքը առաջնորդ չէ, որովհետև ոստիկանի համազգեստ կրելն առաջնորդության նշան է իր պատասխանատվության գոտում, իր չափով։ Ես տեսնում եմ, որ մեր ոստիկանությունը զարգացել է և հասել է այս կետին, որ կարող ենք այսպիսի բաների մասին խոսել։

Կրկին շնորհավորելով բոլորիս Ոստիկանության օրվա առիթով՝ ուզում եմ նաև ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը ձեր մատուցած ծառայությունների համար, որովհետև ոստիկանությունը ՀՀ-ում ներքին անվտանգության առանցքային դերակատարն է, և Հայաստանի Հանրապետությունում ներքին անվտանգության հետ կապված խնդիրներ կան, բայց միանշանակ և աներկբա է, որ առանձին դրվագներ հանած՝ ներքին անվտանգության ճգնաժամեր մենք չենք ունեցել, և սա շատ կարևոր արձանագրում է։

Ես հավատում եմ ձեզ, հավատում եմ ձեր նվիրվածությանը, հավատում եմ ձեր պրոֆեսիոնալիզմին, հավատում եմ ձեր ներուժին, որ դուք կկարողանաք խնդիրներ լուծել և կկարողանաք այնպես անել, որ ոչ միայն ոստիկանությունն ընդհանուր առմամբ, այլև ամեն ոստիկան ամեն հաջորդ օրվա հետ լինի ավելի պրոֆեսիոնալ, ավելի պատասխանատու, ավելի արդյունավետ, քան երեկ էր։ Եվ մենք պետք է չվախենանք սովորելուց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի