Ներքին 1 ամիս առաջ - 11:48 16-04-2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ, ընտրական ցուցակի ներկայացուցիչ են բերման ենթարկվել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտնում է, որ բերման են ենթարկվել իր գործընկերները, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու, եւ համակիրներ։
«Առավոտվանից խոչընդոտում են փաստաբանների մուտքը։

Ուղեւորվում ենք Հակակոռուպցիոն կոմիտե (հասցե՝ Մոսկովյան 1)
Ավելի եք մոտիվացնում մարդկանց նորմալ իրավական երկրում ապրելու համար պայքարել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բերման էին ենթարկվել կուսակցության անդամներից Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Ավելի ուշ նրանք ազատ արձակվեցին․ կիրառվեց վարչական հսկողություն: