Ներքին 1 ամիս առաջ - 09:35 16-04-2026

Անփոփոխ է մնում ոստիկանի առաքելությունը՝ ծառայել հանրությանը և պաշտպանել յուրաքանչյուր անհատի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առիթով։

Ուղերձում ասվում է․

«Ոստիկանությունը պետության ողնաշարն է՝ կայունության և օրենքի գերակայության անփոխարինելի երաշխավորը:

Ներքին գործերի նախարարության ոստիկանության սիրելի՛ ծառայողներ,
Շնորհավորում եմ բոլորիս Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ։

Այսօր Ոստիկանությունը ոչ միայն իրավապահ մարմին է, այլև մեր պետության կայունության, ներքին անվտանգության և խաղաղության ամրապնդման առանցքային հենասյուներից մեկը։

Ձևավորված են համակարգի հիմնաքարային բոլոր ուղղությունները, որոնց ամբողջական ներուժը և դրա իրացումը, առավել քան երբևէ, կարևոր է՝ որպես ամուր հենարան պետականության ամրապնդման և խաղաղության պահպանման գործում։ Մենք ձևավորել ենք ինստիտուցիոնալ առումով դիմակայուն և կուռ համակարգ՝ հստակ գիտակցելով, որ որքան հզոր է Ոստիկանությունը, այնքան կայուն է պետությունը։

Այս առաքելությունը պահանջում է ոչ միայն մասնագիտական կարողություններ, այլև բարձր արժեքներ, սկզբունքայնություն և անձնական պատասխանատվություն։ Հենց այս համադրությունն է, որ ապահովում է հանրային վստահության շարունակական աճը և անվստահության մակարդակի նվազումը։

Գրանցված առաջընթացը Հայաստանի Հանրապետության Վարչապետի, Կառավարության բարձր հովանու, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության, մեր հանրության աջակցության, վստահության և Ներքին գործերի նախարարության թիմի ամենօրյա սրտացավ աշխատանքի արդյունքն է։

Մենք գիտակցում ենք, որ առջևում դեռ կան լուրջ մարտահրավերներ՝ մտածողության փոփոխությունից մինչև համակարգային խնդիրների հաղթահարում։

Սակայն վստահ ենք, որ միասնական և հետևողական աշխատանքով դրանք հաղթահարելու ենք։
Միևնույն ժամանակ, անփոփոխ է մնում ոստիկանի ամենօրյա առաքելությունը՝ ծառայել հանրությանը և պաշտպանել յուրաքանչյուր անհատին՝ լինելով այն սահմանը, որը բաժանում է կարգը անկարգությունից, անվտանգությունը՝ անորոշությունից։

Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանական շարքերում գտնվող յուրաքանչյուր ծառայողի՝ իր նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և տոկունության համար։ Ձեր ամենօրյա ծառայությամբ դուք ապահովում եք այն միջավայրը, որտեղ հնարավոր է պետության բնական զարգացումն ու հարատևությունը։

Ոստիկանության 108-ամյա պատմության ընթացքում հազարավոր ծառայողներ իրենց անմնացորդ ներդրումն են ունեցել այս համակարգի կայացման գործում։ Հավերժ փառք և խորին խոնարհում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների պայծառ հիշատակին։

Սիրելի՛ ծառայողներ, կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։

Շնորհավորում եմ նաև մեր հարգելի վետերաններին։

Ոստիկանության ուժը պետության կայունությունն է,
Ոստիկանության կարգապահությունը՝ օրենքի գերակայությունը,
Ոստիկանության ծառայությունը՝ պետականության շարունակականությունը։

Մաղթում եմ ձեզ արժանապատիվ և անվտանգ ծառայություն»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ

Ձեզ գուցե հետաքրքրի