Ուղիղ եթեր
Արտաքին 6 ամիս առաջ - 22:19 15-04-2026

Ստամբուլը՝ աշխարհի ամենամաքուր քաղաքների ցանկում

Հրապարակվել է աշխարհի ամենամաքուր քաղաքների նոր ցուցակը, որտեղ ընդգրկված են տարբեր մայրցամաքների խոշոր քաղաքներ։

Առաջին տեղում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն՝ կանաչ տարածքների և էկոլոգիական քաղաքականության շնորհիվ։ Ցուցակում Օսլոին հաջորդում են Բարբադոսի Բրիջթաուն, Ֆինլանդիայի Հելսինկի, Իսլանդիայի Ռեյկյավիկ և Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքները։

Ըստ զեկույցի՝ Ստամբուլն առանձնացել է «բնություն և զբոսայգիներ» կատեգորիայում և դրանում զբաղեցրել 2-րդ տեղը՝ շնորհիվ անտառային գոտիների և նոր քաղաքային զբոսայգիների։ Բացի թվարկվածներից ցուցակում տեղ են գտել նաև Ավստրիայի Վիեննա, Շվեդիայի Գյոթեբորգ, Էստոնիայի Տալլին, Նիդեռլանդների Հաագա և ԱՄՆ-ի Վիկտորիա քաղաքները։

Զեկույցը պատրաստվել է միջազգային վարկանիշային ուսումնասիրության հիման վրա, որտեղ հաշվի են առնվել օդի մաքրությունը, կանաչ տարածքները և քաղաքային էկոհամակարգը։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է