Ներքին 6 ամիս առաջ - 16:31 15-04-2026

Սեդրակ Քոչարյանն «Ապառաժ» ՍՊԸ-ի հետ կապ չունի, նրա ակտն էլ չի վճարել․ պարզաբանում

Oragir.News-ը նախօրեին «Քոչարյանի որդու բիզնեսը կապ ունի՞ «Ապառաժ»-ի հետ․ ո՞վ է վճարել հարկային պարտավորությունը» վերտառությամբ հրապարկում էր կատարել, որում, մեր աղբյուրներին հղում անելով, տեղեկացրել էինք, որ «Ապառաժ» ՍՊԸ-ն ինչ-որ ժամանակ ունեցել է ՊԵԿ վարչական ակտ, որը վճարվել է «Գրիտտի» ՍՊԸ-ի («Լա գալերիա» խանութ) քարտով։

Ըստ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Լա Գալերիա» խանութի սեփականտերերից մեկը Սեդրակ Քոչարյանն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ 80 տոկոս բաժնեմասով, իսկ մյուսը Պերճ Օհանյանը՝ 20 տոկոս բաժնեմասով։

«Ապառաժ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ Պետրոս Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշել էր՝ իրեն նման բան հայտնի չէր։ «Ես արդեն 12 տարի այս ընկերությունում գլխավոր հաշվապահ եմ աշխատում և առաջին անգամ եմ լսում նման բան։ Անկեղծ ասած, չեմ հասկանում դրա տրամաբանությունը․ յուրաքանչյուր ընկերություն իր պարտավորությունները կատարում է իր բանկային հաշիվներով»,- ասել էր նա, իսկ մյուս ընկերության հետ կապ հաստատել մեզ չէր հաջողվել։

Հրապարակումից հետո «Գրիտտի» ՍՊԸ տնօրեն Ի․ Հարությունյանը կապ հաստատեց Oragir.News-ի խմբագրություն՝ տեղեկացնելով, որ «Գրիտտի» ՍՊԸ-ն «Ապառաժ» ՍՊԸ-ի վարչական ակտը չի վճարել։

«Ցանկանում եմ հայտնել, որ «Գրիտտի» ՍՊԸ-ի կողմից ոչ «Ապառաժ» ՍՊԸ-ի, ոչ էլ որևէ այլ ընկերության վարչական ակտ բանկային քարտով, բանկային փոխանցմամբ, կանխիկ եղանակով կամ որևէ այլ ձևով երբևէ չի վճարվել։ Հավելեմ նաև, որ «Գրիտտի» ՍՊԸ-ի մասնակիցներ Սեդրակ Քոչարյանը և Պերճ Օհանյանը որևէ մասնակցություն կամ առնչություն չունեն «Ապառաժ» ՍՊԸ-ի հետ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին