Ներքին 6 ամիս առաջ - 15:59 14-04-2026

Մեծ ակնկալիքներ չունենք, բայց պարզապես լռել հնարավոր չէ. նստացույցի մասնակից

Դատախազության շենքի դիմաց իրականացվող նստացույցին մասնակցող քաղաքացիները շարունակում են բարձրաձայնել իրենց անհամաձայնությունը 18-ամյա Դավիթ Մինասյանի գործի վերաբերյալ։

Oragir.News-ի հետ զրույցում ակցիայի մասնակից, «Մայրերից» նախաձեռնության անդամ Շուշան Երիցյանը նշեց, որ ակցիան մեկնարկել է նախորդ օրից և իրականացվում է հերթափոխով։

«Մենք արդեն երեկվանից այստեղ ենք՝ հերթափոխով։ Ոմանք ավելի կարճ ժամանակ են մնում, մյուսները՝ մինչև ուշ երեկո»,- ասաց նա։

Երիցյանի խոսքով՝ ակցիայի հիմնական նպատակը Դավիթ Մինասյանի ազատ արձակման հարցին ուշադրություն հրավիրելն է, թեև մեծ ակնկալիքներ չունեն։

«Մեծ ակնկալիքներ չունենք, բայց պարզապես լռել հնարավոր չէ։ Պետք է ցույց տանք մեր անհամաձայնությունը, որովհետև, մեր համոզմամբ, նրա նկատմամբ կիրառված պատիժը անհամաչափ է»,- նշեց նա։

Նա հավելեց, որ հնարավոր էին ավելի մեղմ միջոցներ։

«Կարելի էր, օրինակ, տնային կալանք կիրառել կամ սահմանել որոշակի ժամային սահմանափակումներ, որպեսզի երիտասարդը չզրկվեր կրթության իրավունքից»,- ասաց Երիցյանը։ Ակցիայի մասնակցի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում առկա է նաև իրավունքների խախտման խնդիր։

«Խոսվում է իրավունքների պաշտպանության մասին, բայց իրականում երիտասարդը զրկվում է ինչպես կրթվելու, այնպես էլ իր հավատը դրսևորելու հնարավորությունից»,- ընդգծեց նա։

Երիցյանը նաև կասկած հայտնեց, որ դատախազությունը կարող է արագ արձագանքել ակցիային։

«Մեծ ակնկալիքներ չունեմ, որ կլինի արագ արձագանք, սակայն վստահ եմ, որ ժամանակի ընթացքում այս հարցերը բարձրացվելու են, և պատասխանատվությունը չի շրջանցվելու»,- եզրափակեց նա։ Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում