Մամուլ 6 ամիս առաջ - 08:19 14-04-2026

ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Գնալով ավելի ու ավելի անհանգստացնող են դառնում տեղեկությունները, որոնք կապված են դեպի ՌԴ արտահանվող ապրանքների հետ: Մասնավորաբար, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ալկոհոլի և ծխախոտի շուկան վերահսկող պետական մարմինը՝ «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլը», սկսել է «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան չեղարկելու գործընթաց, ինչը նշանակում է, որ գործարանը կարող է զրկվել Ռուսաստանում իր արտադրանքը վաճառելու իրավունքից։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում սպասվում են նոր սահմանափակումներ: Մասնավորաբար, ըստ տեղեկությունների, հաջորդ սահմանափակումը վերաբերելու է «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանին: Հիշեցնենք, որ այս ընկերության սեփականատերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանն է, որն այժմ հիանալի համագործակցում է ՔՊ-ի հետ: Ավելին, նրա որդին՝ Վահագն Արսենյանը, Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվել է Վայոց ձորի մարզպետ:

Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, պատահական չէ, որ հենց այս օրերին ՌԴ քննչական կոմիտեն որոշեց վերաբացել ենթադրաբար «Ջերմուկ» հանքային ջուր խմած Վլադիկավկազի բնակչի մահվան հետ կապված քրեական գործը: Նշվում է, որ գործը նախկինում կասեցվել էր, քանի որ այդ պահին հնարավոր չէր եղել պարզել հանցագործությանը ներգրավված անձանց։ Գործը վերաբացվել է նոր հանգամանքների լույսի ներքո։

Չի բացառվում, որ «նոր հանգամանքները» իրականում նաև քաղաքական ենթատեքստ ունենան: Ամենամտահոգիչն այն է, որ նման «նոր հանգամանքները» կարող են շարունակական լինել՝ կապված Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական արկածախնդրության հետ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա