Ներքին 3 ամիս առաջ - 09:00 11-04-2026

Սերժ Սարգսյանից մինչև Նիկոլ Փաշինյան․ ինչո՞ւ է լռում Մանվել Տեր-Առաքելյանը, երբ դատում են որդուն

«Հին Էրիվան»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի որդուն՝ Էդգար Տեր-Առաքելյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, որոնք վերաբերում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը և ֆինանսական բնույթի հանցագործություններին։





Հիշեցնենք՝ Մանվել Տեր-Առաքելյանը սատարում և աջակցում էր Փաշինյանին, իսկ այսօր նրա որդին, փաստացի, հայտնվել է մեղադրյալի աթոռին հենց Փաշինյանի կառավարության օրոք։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Էդգար Տեր-Առաքելյանի հետ կապվող բիզնեսներում արձանագրվել են հարկային կարգապահության հետ կապված խնդիրներ․ մասնավորապես նշվում է, որ նրա լահմաջոյանոցներում հայտնաբերվել են չգրանցված աշխատողներ, ինչի առնչությամբ ՊԵԿ-ի կողմից կազմվել են համապատասխան ակտեր։

Ինչ վերաբերվում է հորը՝ գործարար Մանվել Տեր-Առաքելյանին, նա բացահայտ աջակցում էր Փաշինյանին, իսկ այսօր, երբ որդուն մեղադրանք է առաջադրվել, կարելի է ենթադրել նրա և իշխանության, հատկապես Փաշինյանի «ջերմ» հարաբերությունների նոր փուլի մասին։

Այդուհանդերձ, Տեր-Առաքելյանի գործունեությունը հաճախ քննադատության է արժանացել ոչ միայն հանրության, այլև քաղաքական շրջանակների կողմից։

«Հին Էրիվան» ռեստորանային համալիրի երկարամյա սեփականատերը հայտնի է բանկերի և նախկին պաշտոնյաների հետ ունեցած երկարատև դատական ու գույքային վեճերով, որոնց ընթացքում պնդում էր, որ փորձում են իրենից խլել բիզնեսը։ Մասնավորապես, 2014 թվականից սկսած մեծ աղմուկ բարձրացավ բանկերից մեկի հետ վարկային պարտավորությունների շուրջ առաջացած խնդրի պատճառով, ինչից հետո գործարարը հայտարարեց, թե նպատակ կա տիրանալ «Հին Էրիվանին»։

2025 թվականին արդեն «ասպարեզ եկան» Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանի մասնաճյուղի ապամոնտաժման և գույքի առգրավման դեպքերը, որոնք Քաղաքապետարանը որակել էր որպես «ապօրինի կառույցի» հետ կապված գործողություններ։

Ռեստորանի սեփականատերը դժգոհեց թե մեղավորը նախկիններն են, իսկ ներկաներն իրեն աջակցում են։ Տեր-Առաքելյանը նույնիսկ բաց նամակով դիմել էր Նիկոլ Փաշինյանին և Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և արտահայտել էր իր բողոքը։

Հետաքրքիր է՝ Մանվել Տեր-Առաքելյանը, որը տարբեր ժամանակահատվածներում աջակցել է թե՛ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, թե՛ հետագայում հիացմունքով է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի մասին, այսօր ի՞նչ դիրքորոշում ունի իր որդուն դատող իշխանությունների և այն պետական կառույցների նկատմամբ, որոնք իրականացնում են իր համար «ցավոտ» այս գործընթացը։

Արդյոք նա շարունակո՞ւմ է պահպանել նախկինում դրսևորած աջակցությունը գործող իշխանություններին, թե՞ տեղի ունեցածը հանգեցրել է իր քաղաքական գնահատականների վերանայմանը և նոր մոտեցումների ձևավորմանը պետական համակարգի գործունեության վերաբերյալ։

Վերադառնալով որդու՝ Էդգար Տեր-Առաքելյանին առաջադրված մեղադրանքին՝ նշենք, որ տվյալ գործը ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել 2026 թվականի ապրիլի 8-ին, իսկ առաջին դատական նիստը նշանակված է ապրիլի 13-ին։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media