Ներքին 4 ամիս առաջ - 11:35 09-04-2026

Հրազդանի դպրոցում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի թիվ 14 հիմնական դպրոցում Կոտայքի մարզի բնակիչ 11-ամյա Լ․ Ա․-ի մայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Վարսենիկ Վ․-ն, իր որդու հետ վիճաբանելու կապակցությամբ ապտակել է նույն դպրոցի աշակերտ 12-ամյա Ա․ Մ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Հրազդանի բաժնում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հրազդանի թիվ 14 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 5-րդ դասարանի աշակերտ Լ․Ա․-ն պարբերաբար դպրոցում ծաղրել է իր համադասարանցի 11-ամյա Ա․ Մ․-ին, ինչի կապակցությամբ վերջինի եղբայրը, ով սովորում է նույն դպրոցի 7-րդ դասարանում, ապրիլի 1-ին մոտեցել է Լ․Ա․-ին և պահանջել, որ այլևս չծաղրի ու չանհանգստացնի իր եղբորը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիշյալ հանգամանքի վերաբերյալ Լ․Ա․-ն տեղեկացրել է իր մայրիկին՝ Վարսենիկ Վ․-ին, ով ապրիլի 2-ին, ժամը 13։15-ի սահմաններում այցելել է վերոհիշյալ դպրոց և մեկ անգամ ապտակել, վիրավորել է Ա․ Մ․-ին՝ համադասարանցիների ներկայությամբ ու հեռացել, ինչից հետո Ա․ Մ․-ի հայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Մ․-ն, զանգահարել է, Լ․Ա․-ի հայրիկին՝ Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Մհեր Ա․-ին և հանդիպում պահանջել, որպեսզի պարզաբանեն կատարվածը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ