Ներքին 6 ամիս առաջ - 19:50 07-04-2026

ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են բռնի տեղահանված կանանց սոցիալական հարցերը

Ապրիլի 7-ին Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ուղիղ երկխոսություն. բռնի տեղահանված կանանց առաջնահերթ սոցիալական խնդիրները» խորագրով քննարկում, որը համախմբել է պետական մարմինների ներկայացուցիչներին, շահառու կանանց և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։ Այս մասին հայտբում են Պաշտպանի աշխատակազմից։

«Քննարկմանը բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ շնորհավորելով կանանց տոնի առթիվ և ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը՝ որպես խնդիրների բարձրաձայնման և լուծումների ձևավորման արդյունավետ հարթակ։

Պաշտպանը նշել է, որ միջոցառման օրը պատահական չի ընտրվել․ բռնի տեղահանված անձանց խնդիրները մշտապես գտնվում են Պաշտպանի հաստատության ուշադրության կենտրոնում։

«Այս խնդիրների լուծումները չեն կարող լինել մեկօրյա․ անհրաժեշտ են շարունակական և երկարաժամկետ մոտեցումներ»,- ընդգծել է Անահիտ Մանասյանը՝ կարևորելով երկխոսության հարթակների ստեղծումն ու զարգացումը։

Պաշտպանն իր խոսքում նաև ընդգծել է քաղաքացիական հասարակության կարևոր դերակատարությունը՝ նշելով, որ վերջիններս ոչ միայն բարձրաձայնում են խնդիրները, այլև ակտիվորեն ներգրավված են լուծումների որոնման գործընթացում։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին իսկ օրերից ներգրավված է բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման գործընթացում՝ իրականացնելով մշտադիտարկումներ, այցելություններ և համագործակցություն պետական մարմինների հետ։ Արդեն իսկ արձանագրվել են բազմաթիվ լուծումներ, սակայն առաջնահերթ է համակարգային և երկարաժամկետ մեխանիզմների ձևավորումը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով, որ պետական ծրագրերի հիմքում դրված է ինտեգրման տրամաբանությունը, իսկ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքները իրականացվում են ամենօրյա ռեժիմով։
Քննարկումը վարել է Պաշտպանի օգնական Կլարա Հովհաննիսյանը։

Քննարկումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով․ տեղահանված կանայք բարձրաձայնել են ինչպես անհատական, այնպես էլ համակարգային խնդիրներ՝ ուղղելով հարցեր Մարդու իրավունքների պաշտպանին և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին։

Քննարկման առանցքային թեմաներն են եղել՝ պետական սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետությունը, զբաղվածության, բնակարանային ապահովման խնդիրները, բռնի տեղահանված անձանց նկատմամբ ատելության խոսքի դրսևորումները, ինտեգրման երկկողմանի գործընթացի կարևորությունը։

Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը հույս է հայտնել, որ ձևավորված այս հարթակը կդառնա շարունակական երկխոսության նոր ձևաչափ՝ նպաստելով ինչպես նոր լուծումների մշակմանը, այնպես էլ արդյունավետ համագործակցության խորացմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը