Մամուլ 6 ամիս առաջ - 08:42 07-04-2026

Արձակուրդ կգնան, որ քարոզարշավը ղեկավարեն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ի մարզային շտաբների պետերը մարզ­պետներն են։ Նրանք շուտով արձակուրդ են վերցնելու՝ իրենց հաշվին, որ կարողանան ողջ էությամբ նվիրվել մարզային շտաբների աշխատանքը համակարգելու գործին։ Համայնքային շտաբները ղեկավարելու են ՔՊ-ական համայնքապետերը։ Սյունիքի մարզային շտաբի պետ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է միայն, որ խառը կազմի հետ է աշխատելու՝ ՔՊ-ական համայնքապետերի՝ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի ու Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի հետ։

Չնայած Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանն էլ իշխող ուժից է, բայց Սիսիանի շտաբի ղեկավարն ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանն է, Քաջարանինը՝ ՔՊ-ական ավագանի Արմեն Առաքելյանը, Գորիսինը` պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Կապանինը` ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը։ Փաստորեն, պատգամավորները, կառավարության ներկայացուցիչն ու ՔՊ-ական համայնքապետերը դե յուրե ու դե ֆակտո պիտի ենթարկվեն Ռոբերտ Ղուկասյանին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ