Մեր նպատակը նոր աղբավայր կառուցելը չէ, բացարձակ, մեր նպատակն է ունենալ աղբի վերամշակման նոր գործարան, որը ամբողջապես պետք է կլանի այն աղբը, որը հավաքվում է Երևան քաղաքում և մերձակա մարզերում:
Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, որ երբևէ չի ասել, որ նոր աղբավայր ենք կառուցելու, քանի որ չեն ցանկանում եղած աղբը կոնսերվացնել, տեղափոխել մի աղբավայրից մյուսը:
Մանրամասները՝ տեսանյութում: