Ներքին 6 ամիս առաջ - 22:29 05-04-2026

Պաշտոնյաները չեն հասկանո՞ւմ, թե՞ վախենում են վարչապետին նկատողություն անել․ Հակոբ Կարապետյան

Հակոբ Կարապետյանը գրառում է արել․

«Կներեք, որ զատկական երեկոն լցնում եմ «չար ու նախանդ» գրառմամբ, բայց սրա մասին չի կարելի չխոսել։

Նիկոլ Փաշինյանը օրերս գնացել էր Արմավիր, որտեղ տարբեր բնակավայրերում տարբեր օբյեկտներ էր այցելում, էդ թվում՝ 3-4 մանկապարտեզներ։ Ինչն էր աչք ծակում։ Ուրեմն, Փաշինյանն իր այցելած ԲՈԼՈՐ մանկապարտեզներում մտնում էր խոհանոցները, իր հետեւից՝ իրեն ուղեկցող ԿԳՄՍ եւ ՏԿԵ նախարարները, մարզպետը, ուրիշ պաշտոնյաներ, իր թիկնապահները, օպերատորները, ընդհանուր մի տասը հոգի։

Եթե չգիտեք, ասեմ, որ համաձայն Հայաստանում ընդունված սանիտարական նորմերի, մանկապարտեզի խոհանոց մտնելիս ՊԱՐՏԱԴԻՐ պետք է կրել մաքուր աշխատանքային հագուստ եւ գլուխը ծածկել եւ ձեռնոցներ կրել։ Ինչպես նաեւ, արգելվում է խոհանոց մտնել հիվանդ վիճակում։ Այս ամենն արվում է, որպեսզի խոհանոցի տարածքը մաքսիմալ մաքուր լինի, որ հանկարծ վարակ չփոխանցվի, անձնակազմը եւ երեխաները չվարակվեն։

Ի դեպ, սա ոչ միայն օրենքի պահանջ է, այլ տարրական գրագիտություն։

Իսկ ինչ ենք մենք տեսնում՝ երկրի վարչապետը տասը հոգու ուղեկցությամբ առանց հատուկ հագուստի, գլխաբաց մտնում է խոհանոց, առանց ձեռնոցների ձեռք է տալիս կաթասներին, ամաններին, շփվում է սնունդի հետ։

Եվ գիտե՞ք ինչն է ամենավատը․ ոչ միայն էն, որ վարչապետը էդքանը չի գիտակցել։ Ամենավատն էն է, որ նրան ուղեկցող մարդի՛կ նրան նկատողություն չեն անում, չեն ասում, որ էդպես չի կարելի։ Նախարարները, մարզպետը, մանկապարտեզի տնօրենը եւ այլն։ Ուզում եմ հասկանալ՝ էդ մեր պաշտոնյաներն իսկապե՞ս չեն հասկանում, որ դա կարգի խախտում է, թե՞ վախենում են Սիրելի Վարչապետին նկատողություն անել։ Կամ կարող ա՞ կարծում են, որ Փաշինյանի բակտերիաները օրհնված են ու առողջարար հատկություններ ունեն։

Ես իհարկե, հույս չունեմ, որ մեր ՀՀ առողջապահության նախարարությունը կամ տեսչական մարմինը կտուգանեն վարչապետին սրա համար։ Մենք ցավոք, դեռ էդ երկրում չենք ապրում։ Ուղղակի ուզում եմ ասել, որ Հայաստանում նշաձողը պետք է բարձրացնել։ Էս փնթի վիճակն ու էս վոժդիզմը մեզ չի սազում»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը