Ներքին Միտք 6 ամիս առաջ - 15:56 05-04-2026

Պետության հանրաճանաչման համար չէ, որ Փաշինյանը փակցնում է քարտեզ-կրծքանշանը. նա փորձում է ստեղծել ալիբի

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Շատերն են արձանագրել, որ պետությունների ղեկավարները իրենց հագուստին կարող են փակցնել պետության դրոշը, կամ զինանշան, բայց ոչ քարտեզ, ոչ պետության տարածքային ուրվագիծ:

Ինչու՞: Դա շատ պարզ բան է: Որովհետեւ քարտեզը չի ասում ոչինչ: Օրինակ, մարդիկ ճանաչում են ԱՄՆ, երբ տեսնում ենք այդ երկրի դրոշը, բայց ճանաչելիության տեսանկյունից շատերին կարոող է ոչինչ չասել, եթե ԱՄՆ նախագահը իր վրա փակցնի ԱՄՆ քարտեզ-կրծքանշան: Ի վերջո քչերին է հետաքրքած լինելու ԱՄՆ սահմանային ուրվագիծը: Հետեւաբար, պետության ճանաչելիության տեսանկյունից կիրառվում է դրոշ-կրծքանշանը, որը նույնականացման եւ ասոցացման առավել պարզ, առավել հանրաճանաչելի, առավել մատչելի տարբերակն է:

Ըստ այդմ, պետության հանրաճանաչման համար չէ, որ Նիկոլ Փաշինյանը փակցնում է քարտեզ-կրծքանշանը: Հարց է առաջանում՝ հապա ինչի՞ համար:

Որովհետեւ, այդ Փաշինյանը շատ լավ գիտե, որ այդ քարտեզը հենց ինքը դրել է «կասկածի տակ»: Այո, հենց իր քաղաքականությամբ նա այդ քարտեզը դրել է «կասկածի տակ», այլ ոչ թե «փրկել» այն: Ու հիմա քարտեզ-կրծքանշանով Նիկոլ Փաշինյանը փորձում է ստեղծել ալիբի, որովհետեւ, կրկնեմ՝ հիանալի պատկերացնում է ու նաեւ գիտե, թե այդ քարտեզի վերաբերյալ ինչ ահռելի մարտահրավերներ է կուտակել Ադրբեջանի պահանջներին անձնատուր լինելու գնով կառուցած քարոզչական «խաղաղության» դիմաց:

Նիկոլ Փաշինյանը քարտեզ-կրծքանշանով լուծում է ոչ թե նախընտրական խնդիր, այլ՝ քաղաքական ալիբիի, հենց այն քարտեզի հանդեպ, որ փակցրել է իր կրծքին:

Վերստին հարց տանք՝ ինչու՞ չի մեկնարկում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, որի հանձնաժողովների կանոնադրությունը հաստատել են դեռ 2024 թվականի հոկտեմբերին, իսկ սահմանազատման ու սահմանագծման ուղղությունը համաձայնեցրել են 2025 թվականի հունվարին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
12:59 Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան