Ներքին 3 ամիս առաջ - 18:00 03-04-2026

«Գազավի՞կ» ես, թե՞ ցուցարար․ ով է աջակցում Սամվել Կարապետյանին

Լոռու նախկին ՀՀԿ-ական մարզպետ Արթուր Նալբանդյան կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Նալբանդյանը, ով տարիներ շարունակ ղեկավարել է մարզը՝ լինելով Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, այսօր ղեկավարում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու գազամատակարարման համակարգը։

Սակայն, ըստ աշխատակիցների բողոքների, նրա գործունեությունը չի սահմանափակվում բացառապես այս հիմնարկի կառավարմամբ։



«Գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղեր» համակարգի ապաքաղաքական աշխատակիցները Oragir.News-ին հայտնում են, որ Նալբանդյանը ոչ միայն անձամբ է մասնակցում Երևանում անցկացվող քաղաքական ակցիաների, այլև աշխատակիցներին է ներգրավում այդ գործընթացներում։ Խոսքը հաջակցություն Սամվել Կարապետյանին անցկացվող հանրահավաքների ու ակցիաների մասին է։

«Հերիք չի ինքն է մասնակցում ակցիաներին, մի բան էլ՝ աշխատակիցներին է հետը բերում»,- նշեց աշխատակիցներից մեկը՝ շեշտելով, որ Նալբանդյանը «Գազպրոմ»-ի աշխատակիցներին ներգրավում է ոչ թե իր նախաձեռնությամբ, այլ «վերևից» իջնող հորդորներով։



Ստորև հրապարակված լուսանկարն արված է 2026 թ․ մարտի 13-ին՝ դատարանի բակում։ Հիշեցնենք՝ այս օրը Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցով քննությունը։



Աշխատակիցների պնդմամբ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որպես ապաքաղաքական կառույց, պետք է զերծ մնար քաղաքական գործունեությունից, մինչդեռ փաստացի ներգրավված է քաղաքական գործընթացներում։ Նկատենք, որ Արթուր Նալբանդյանի քաղաքական կենսագրությունը բավական հարուստ է։

Նա Լոռու մարզպետ է եղել շուրջ ութ տարի (2011-2018թթ) և այս ընթացքում ամրապնդել է իր ազդեցությունը մարզում, բազմիցս հայտնվել բնակիչների ու լրատվամիջոցների քննադատության թիրախում։ Նալբանդյանի կենսագրականի մեջ մի ուշագրավ հատված կա․ 2003-2005 թվականներին նա եղել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի Թումանյանի էլեկտրական ցանցերի տնօրենը։ Ակնհայտ է, որ հենց այս փուլում է ստեղծվել նրա և Սամվել Կարապետյանի կապը, նրանց շահերը համընկել են ու հենց այդ պատճաով էլ նա այսօր աջակցում է կալանավորված բարերարին, ինչպես նաև նպաստում, որ նրան աջակցելու նպատակով կազմակերպված ակցիաները հնարավորինս բազմամարդ լինեն։

Հատկանշական է նաև, որ նույնիսկ պաշտոնանկությունից հետո Նալբանդյանը չի հայտարարել քաղաքականությունից հեռանալու մասին և, ըստ տարբեր տեղեկությունների, պահպանել է իր կապերը նախկին իշխող համակարգի հետ։

Մինչ օրս հստակ չէ՝ նա պահպանե՞լ է անդամակցությունը ՀՀԿ-ին, որն օրերս հայտարարեց, որ անմիջականորեն չի մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին, սակայն երբ ընտրությունների նախաշեմին էներգետիկ ոլորտի նման կարևոր կառույցը ղեկավարող անձը միաժամանակ ներգրավված է քաղաքական գործընթացներում, դա կարող է ընկալվել որպես վարչական ռեսուրսի չարաշահում, աշխատակիցների վրա ճնշման մեծացում և քաղաքական գործընթացների վրա ազդեցության փորձ, որոնք, ի դեպ, քրեորեն պատժելի երևույթներ են։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը