Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 12:16 03-04-2026

Մարզպետն Արցախի դրոշը մատով հրել է, ասել՝ հանեք, քաղաքապետարանից էլ խորհուրդ են տվել չընդդիմանալ․ ինչու է ազատվել Սարդարապատի դպրոցի տնօրենը

«Տնօրենի պաշտոնից ազատվել եմ` ոչ իմ դիմումի համաձայն։ Ամսի 30-ին «Վստահության կորուստ» հոդվածով ինձ ազատել են աշխատանքից, ամսի 31-ին մարզպետը եկել է դպրոց, Արցախի դրոշը մատով հրել, ասել է՝ «հանեք էդ ռոյալի վրայից», բայց դրանից առաջ քաղաքապետարանից եկել էին հաշվետվություն տալու, դա տեսել են, մի հատ էլ պտտվել են, ասել՝ «դուք մեզ շատ եք ընդդիմանում, խորհուրդ չեմ տա», որին էլ հաջորդել է ազատման որոշումը»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի արդեն նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը՝ մեկնաբանելով իրեն աշխատանքից ազատելու ազատման մարզպետի որոշումը։

Նշենք, որ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի որոշմամբ՝ Կարինե Սմբատյանի նկատմամբ վստահությունը կորցնելու պատշճառաբանությամբ Սարդարապատ գյուղի դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից։ Կարինե Սմբատյանի խոսքով՝ ինքն արդեն 10 տարի այդ պաշտոնում էր, սակայն հիմա ազատվում է, քանի որ սպասվում են ընտրություններ, իսկ իր քաղաքական հայացքները չեն համընկնում ո՛չ մարզպետի, ո՛չ առհասարակ իշխանության հայացքների հետ։

«Ե՛վ դրոշը, և՛ իմ քաղաքական հայացքերը, և՛ ընդդիմադիր լինելը, իրենց չենթարկվելը համատեղվել է։ Պարզ է՝ գալիս են ընտրություններ, պիտի մի բան անեն ընդդիմադիր տնօրեններին իրենց ճանապարհից հեռացնելու համար, բայց դրանով ինձ ավելի են ուժեղացրել։ Ես քաղաքական հայացքներ եմ ունեցել, իրենք այդ մասին իմացել են, բայց դա չի խոչընդոտել և երբևէ դպրոցում չեմ իրականացրել որևէ քարոզ, ես դպրոցում իմ պարտականություններն եմ կատարել։ Մեր դպրոցն Արմավիրի մարզի ամենամեծ համայնքային դպրոցն է և կրթական առումով ամենաբարձր վարկանիշն ունեցողը»,- մանրամասնեց նախկին տնօրենը։

Նախկին տնօրենի պնդմամբ՝ իր տնօրինությամբ դպրոցի կրթական գործընթացը չի խաթարվել նույնիսկ այն ժամանակ, երբ դպրոցում շինարարական աշխատանքները կանգ էր առել, խանգարելով դասապրոցեսների բնականոն ընթացքին։

«Մեկ տարի անընդմեջ, երբ որ դպրոցում շինարարական աշխատանքները կանգ էր առնել, մենք եռահերթ աշխատում էինք տարրական հատվածում․ ոչ մեկին հետաքրքիր չէր, թե մենք մեր կրթության շարունակականությունն ինչպես ենք ապահովում»,- եզրափակեց Կարինե Սմբատյանը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց նաև Արմավիրի մարզպետարանի խոսնակ Տաթև Մկրտչյանի հետ, ով հերքեց, որ Կարինե Սմբատյանը պաշտոնից ազատվել է Արցախի դրոշի համար՝ հավելելով, որ այլ հարցերի համար անհրաժեշտ է գրավոր հարցում ուղարկել։

«Չի համապատասխանում իրականությանը այդ տեղեկատվությունը, զուտ խոսակցություններ և բամբասանքներ են։ Կայքէջում ամբողջությամբ դրված է պաշտոնից ազատման հիմնավորումը, բայց եթե էլի հարցեր կլինեն, գրավոր դիմեք, ես խոստանում եմ հետևողական կլինեմ, սեղմ ժամկետներում կպատասխանենք ձեզ»,- նշեց նա։

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս