Ներքին 5 ամիս առաջ - 13:59 02-04-2026

Ունենք վախկոտ գեներալներ, որոնք դասալիք են. կամ ընդհանրապես փորները 3 մետր դեմը գցած գեներալը ո՞րն ա. Փաշինյան

Ես չեմ ասել, որ գեներալները վախկոտ են, ես ասել եմ, որ կան վախկոտ ու դասալիք գեներալներ, որոնք դատվում են, մենք ունենք թալանչի գեներալներ, որոնք անցնում են ապօրինի գույքի, կոռուպցիայի գործով:

Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Ես կարծում եմ՝ հերոս բառը պիտի զգույշ օգտագործենք, էնքան ենք օգագորեծել, որ ստացվում ա՝ իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ:

Էն, որ մենք տասնյակ հազարով մարտական առաջադրանքը կատարելուց հրաժարված մարդիկ ունենք, դա ումի՞ց ենք թաքցնում:

Որ որևէ ժամանակ որևէ ստորաբաժանում, ի տարբերություն քառօրյա պատերազմի, զենքի պակաս չի ունեցել, էդ փաստի հետ պետքա առերեսվե՞նք, թե՞ չէ»:

Փաշինյանը նշեց, որ խոնարհվում է պատերազմներում իրենց կյանքը զոհաբերած հերոսների առջև, բայց մարդկանց ու իրերը կոչում է իրենց անուններով:

«Այո՛, մենք ունեցել ենք վախկոտ գեներալներ, կոռուպցիայի արդյունքում գեներալ դարձածն ի՞նչ պիտի լինի:

Դիրքերում պահածոյի բանկաները կախել են ու Երևանի կենտրոնում դղյակներ սարքել իրենց համար: Կամ ընդհանրապես՝ էդ զինվորականի տեսք ա՞: Փորները 3 մետր դեմը գցած, էդ զինվորականի տեսք ա՞:

Զինվորականը պետքա զինվորական պատրաստության որոշակի ստանդարտի համապատասխանի»- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին