Ավելին 3 ամիս առաջ - 15:33 01-04-2026

NASA-ն սկսել է «Արտեմիս-2» լուսնային թռիչքի հետհաշվարկը

NASA-ն սկսել է 50-ժամյա հետհաշվարկը մինչև ամերիկյան «Artemis II» պիլոտավորվող լուսնային թռիչքի մեկնարկը, որը նախատեսված է ապրիլի 1-ին: Այս մասին հայտարարել է NASA-ն:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ մեր հետհաշվարկը հենց նոր սկսվեց»,- NASA-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է արձակման տնօրեն Չարլի Բլեքուել-Թոմփսոնը:

«Մեր թիմը շատ քրտնաջան է աշխատել մեզ այս պահին հասցնելու համար։ Միանշանակ, ամեն ինչ վկայում է այն մասին, որ մենք հիմա գտնվում ենք գերազանց, հիանալի վիճակում»,- նշել է նա:
SLS կրող հրթիռը Orion տիեզերանավի հետ միասին Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանի Քենեդիի անվան տիեզերական կենտրոնի 39A արձակման հրապարակում տեղադրվել էր դեռևս մարտի 20-ին:

Դեպի Լուսին «Artemis II» պիլոտավորվող թռիչքի արձակումը նախատեսվում է ապրիլի 1-ին՝ ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 18:24-ին (ապրիլի 2-ին, ժամը 02:24-ին՝ Երևանի ժամանակով):

Այս պահին եղանակային կանխատեսումը 80%-ով նպաստավոր է դրա իրականացման համար:

«Artemis II» թռիչքի շրջանակներում Orion տիեզերանավը մեկ պտույտ կկատարի Լուսնի շուրջը:

Տիեզերանավը, որի անձնակազմի կազմում են NASA-ի տիեզերագնացներ Ռեյդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը, Քրիստինա Կոխը և Կանադական տիեզերական գործակալության (CSA) տիեզերագնաց Ջերեմի Հանսենը, պետք է թռչի Լուսնի մակերևույթից տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա և վերադառնա Երկիր՝ վայրէջք կատարելով Խաղաղ օվկիանոսի ջրերում: Թռիչքի տևողությունը կկազմի 10 օր:

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը