Ներքին 6 ամիս առաջ - 09:43 01-04-2026

Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. «Սրբազան պայքար»

ԱԱԾ-ն, գաղտնալսման թույլտվություն ստանալու համար, պարտավոր էր դատարանին ներկայացնել հիմնավորումներ, որ ունի հանցագործության նախապատրաստման մասին տեղեկություն։ Բայց այդ ի՞նչ հանցագործություն էին բացահայտում կամ կանխում, որ դատարանը թույլ տվեց գաղտնալսել Սրբազանի կեցավայրը: Իրականում նման տվյալներ եղե՞լ են, թե դատարաններին պարզապես մոլորեցրել են։ Այս մասին Բագրատ Սրբազանի և մյուսների գործով հերթական դատական նիստին ընդառաջ տեղեկացնում է «Սրբազան պայքար»-ը։

Շարժումը ևս մի քանի հարցեր է հնչեցրել. «Կհամաձայնե՞ն արդյոք դատախազները ներկայացնել այն առաջին «օպերատիվ տվյալը» համաձայն որի Սրբազան պայքարը մտադիր է եղել Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը կամ Սահմանադրական դատարանին որևէ բան պարտադրել։

Այդ ի՞նչ տվյալ էր, որ 2024թ. պայքարի ամենաթեժ օրերին սկիզբ դրեց շուրջ մեկ տարվա ապօրինի գաղտնալսումներին։

Ավագ հինգշաբթի է...

Այսօր Հայոց Եկեղեցում երեկոյան ամենուր Խավարման կարգ է կատարվում` մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձերբակալման, դատավարության, դատապարտման և խաչելության հիշատակը:
Խորանի կենտրոնում դրվում են տասներկու մոմեր և մեկ մեծ մոմ կենտրոնում: Տասներկու մոմերը խորհրդանշում են Քրիստոսի տասներկու աշակերտներին, իսկ կենտրոնի մոմը՝ Հիսուս Քրիստոսին: Ընթերցվում են ավետարանական հատվածներ` Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսի աղոթքը, Հուդայի մատնությունը, Հիսուսի հանձնումն ամբոխին, ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը, Պետրոսի երեք անգամ ուրացությունն ու զղջումը:

Յուրաքանչյուր ընթերցումից հետո մարում են մոմերից մեկը: Վերջին ընթերցվածի ավարտին եկեղեցին մնում է մթության մեջ, մարում են եկեղեցու բոլոր լույսերը: Միայն Հիսուսին խորհրդանշող մոմն է շարունակվում վառվել:

Այս արարողությունը խորհրդանշում է աշակերտների կողմից Տիրոջ լքվելը և անարդար դատին հանձնելը:

Մթության մեջ հնչում է «Ո՞ւր ես, մայր իմ» շարականը...

Խորհրդանշանակն է` հենց այս նույն օրը դատում են նաև Բագրատ Սրբազանին...»։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 2–ին, ժամը 15.30–ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
20:17 Մենք ձեզ թույլ չենք տալու, որ պատերազմ սկսեք․ Պապոյանը խուսափեց խոսել Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների գործողություններից