Ներքին 3 ամիս առաջ - 09:30 01-04-2026

Շուստրի, բայց ադեկվատ․ ինչպես է Փաշինյանն օգնում Արթուր Դանիելյանին ելակ աճեցնել

Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին տարիներին առանձնանում է մի հետաքրքիր օրինաչափություն․ իշխանության կոշտ քննադատությամբ հանդես եկող որոշ գործիչներ ժամանակի ընթացքում կամ մեղմում են իրենց հռետորաբանությունը, կամ ընդհանրապես լռում։

Այդպիսի օրինակներից մեկն է «Ադեկվատ» շարժման առաջնորդ Արթուր Դանիելյանը։

Ավելի վաղ Oragir.News-ը իր հրապարակումներից մեկում հայտնել էր, որ Դանիելյանը կառավարությունից ստացել է շուրջ 2 միլիոն դոլարի անտոկոս վարկ՝ ջերմոցային բիզնես իրականացնելու նպատակով։

Հրապարակումից հետո Արթուր Դանիելյանը դիմել է դատարան՝ հայտարարելով, որ լրատվամիջոցը զրպարտել է իրեն և պահանջել ապացուցել հրապարակման իսկությունը։

Սակայն նրա իսկ ներկայացրած հայտարարագրում առկա տվյալները այլ պատկեր են հուշում։

Հայտարարագրում երևում է, որ Դանիելյանը ստացել է շուրջ 27 միլիոն դրամից ավելի գումար՝ կապված ձեռնարկատիրական գործունեության հետ։ Սա արդեն հիմք է տալիս ենթադրելու, որ քաղաքական գործիչը ներգրավված է բիզնես նախագծերում, որոնք պահանջում են զգալի ֆինանսական հոսքեր։

Հայտարարագրային տվյալները ցույց են տալիս նաև, որ Դանիելյանը կապված է «ԴՆԿ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՄ» ՍՊԸ անվամբ ընկերության հետ՝ որպես հիմնադիր կամ շահառու։

Ընկերության սեփականատերերն են՝ Արթուր Ասրյանը՝ 20% և Ռուսաստանում գրանցված «Պրոմոս» ընկերությունը՝ 80% բաժնեմասերով։





2023 թվականին ՀՀ կառավարությունը հատուկ որոշմամբ մաքսային արտոնություններ է տրամադրել տվյալ ընկերությանը՝ գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներմուծման նպատակով։ Կարևոր հանգամանքն այն է, որ խոսքը ոչ թե ավտոմատ կիրառվող ծրագրի, այլ անհատական որոշման մասին է, որը քննարկվել և հաստատվել է կառավարության նիստում, անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այսպիսով ընկերությունը ստացել է մաքսատուրքերի ազատում, արտոնությունը տրվել է կոնկրետ որոշմամբ, գործընթացը անցել է կառավարության բարձր մակարդակով։ Այս հանգամանքը ցույց է տալիս, որ բիզնես նախագիծը գտնվել է իշխանության ուշադրության կենտրոնում և ստացել է ուղիղ աջակցություն։

Եթե համադրենք վերոնշյալ փաստերը, ստացվում է հետևյալ պատկերը՝ քաղաքական գործիչը, այս դեպքում՝ Արթուր Դանիելյանը, որը նախկինում ակտիվորեն քննադատում էր իշխանություններին, ներգրավվում է բիզնես նախագծերում, այդ նախագծերը ստանում են պետական աջակցություն՝ վարկերի և արտոնությունների տեսքով, դրանից հետո վերջինիս վերաբերմունքը զգալիորեն փոխվում է Փաշինյանի իշխանության նկատմամբ։

Ավելին, «ԴՆԿ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՄ» ՍՊԸ-ն երկրորդ անգամ է պետական աջակցություն ստանում․ 2025 թվականին այս ՍՊԸ-ն Կառավարության հատուկ որոշմամբ իրականացնում է ելակի ջերմոցի կառուցման ներդրումային ծրագիր, որի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 961 մլն դրամ։ Նշվում է, որ ներդրումային ծրագրի շրջանակում արդեն իսկ ներդրվել է՝ 255 մլն դրամ։

Այստեղից պարզ է դառնում, որ բիզնես նախագիծը ոչ միայն գոյություն ունի, այլ նաև մեծածավալ ներդրումային փուլում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության անմիջական աջակցության շնորհիվ։



Փաստաթղթերից երևում է նաև մեկ այլ ուշագրավ դրվագ․ Դանիելյանը 2025 թվականի սեպտեմբերի 25-ին իր սեփական անշարժ գույքը վաճառել է իր հետ կապված ընկերությանը։

Գործարքի արժեքը կազմել է մոտ 14,050,000 դրամ։




Հանուն արդարության պետք է նշել, որ Oragir.News-ի նախորդ հրապարակումից հետո Արթուր Դանիելյանը մոտ երկու տարվա լռությունից հետո կրկին դարձել է Նիկոլ Փաշինյանի ամենախիստ քննադատներից մեկը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին