Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 19:30 31-03-2026

ՀՀ պատմությունը ռևիզիայի են ենթարկում․ Հ1-ը դատարանի որոշմամբ Պասկևիչյանի ֆիլմը չի ցուցադրի

«Իրենք ամբողջությամբ ռևիզիայի են ենթարկում Հայաստանի պատմությունը և իրենց պետք չի, որ մարդիկ իմանան ճշմարտությունն այս պատմության մասին։ Սա է պատճառը։ Իրենց հայցը, իհարկե, ուրիշ բանի մասին է, որ դա իրենց գույքային իրավունքն է, չգիտեմ ինչ է և այլն, և այլն, պայմանագրի այս կետը, այն կետը։ Բայց դա ոչ մի կապ չունի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը, անդրադառնալով «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը չցուցադրելու դատարանի որոշմանը։

Ըստ հրապարակախոսի՝ 5 տարի այդ ֆիլմը կա, և Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անգամ դա չի ցուցադրել։

«Նախ՝ 5 տարի իրենք այդ ֆիլմն ունեն և ոչ մի անգամ ցույց չեն տվել և չեն տեղադրել իրենց Յութուբում։ Եվ բացի դա՝ հիմա էլ ուզում են հասնել նրան, որ այդ ֆիլմը ընդհանրապես ոչ մեկը չտեսնի։ Եվ պատճառը՝ ես կարծում եմ, որ գալիս է ամենավերևից»,- ասաց նա։

Հարցին՝ քննադատներն ի՞նչ կարծիք են հայտնել ֆիլմի մասին, Պասկևիչյանը պատասխանեց, որ ոչ մեկը չի տեսել ֆիլմը։

«Ոչ մեկը չի տեսել այդ ֆիլմը։ Ես 20 թվականի դեկտեմբերին հանձնել եմ Հանրային հեռուստաընկերությանը և սպասել եմ, որ իրենք պիտի ցուցադրեն կամ տեղադրեն Յութուբում, բայց չեն ցուցադրել։ Հետո ընթացքում մի քանի անգամ հարցումներ եմ արել՝ ինչի՞ չեք ցուցադրում, նրանք որևէ պատասխան չեն տվել»,- նշեց նա։

Դիտարկմանը՝ ինչ է պատրաստվում անել ինքը, բողոքարկելո՞ւ է դատական վճիռը, Պասկևիչյանը նկատեց, որ մեր երկրում դատական համակարգին չի հավատում։

«Մեր երկրում դատական համակարգը գտնվում է մեկ մարդու մամլիչի տակ։ Եվ դատական համակարգը հետևում է, թե որ օրը ինչ է ասում վարչապետը, ըստ դրա՝ իրենց քայլերն անում են։ Ես Ձեզ ասեմ, որ մեր վերջին դատական նիստի օրը շատ խորհրդանշական էր։ Այդ առավոտ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին ինքն է «խնդրել» հեռանալ պաշտոնից, և այդ տեսակ ուղերձները դառնում են իրենց համար դիրեկտիվ»,- եզրափակեց Տիգրան Պասկևիչյանը։

Հիշեցնենք, որ Տիգրան Պասկևիչյանը նախօրեին իր էջում գրել էր․ «Ողորմելի հանրային հեռուստաընկերությունը, որն արդեն հինգուկես տարի բանտել ու չի ցուցադրում իմ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը, դատարանով բացառեց դրա ցուցադրության որեւէ ձևաչափ, այդ թվում՝ դահլիճային դիտումները»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան