Ներքին 6 ամիս առաջ - 13:58 31-03-2026

Շքեղ անակնկալ և հուզիչ կադրեր. Տաթև Ասատրյանի ու ամուսնու նվերը սկեսրայրին

Հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկված և սիրված երգչուհիներից մեկը՝ Տաթև Ասատրյանը, շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում ոչ միայն իր ստեղծագործական հաջողություններով, այլև օրինակելի ընտանեկան ջերմությամբ։

Երգչուհու կողքին մշտապես կանգնած է նրա ամուսինը՝ Նարեկը, ով ոչ միայն նրա հենարանն է կարիերայում, այլև կյանքի բոլոր կարևոր պահերին։

Օրերս Նարեկի հայրիկի ծննդյան տարեդարձն էր, ինչի առթիվ զույգը որոշել էր մատուցել իրականում տպավորիչ և շքեղ անակնկալ։

Նարեկն իր ինստագրամյան էջում կիսվել է տեսանյութով, որտեղ երևում է, թե ինչպես են նրանք հոբելյարին նվիրում նոր ավտոմեքենա։

Տեսանյութում պատկերված հույզերը՝ անակնկալի բերված հայրիկի ժպիտն ու ընտանիքի անդամների ուրախությունը, ակնթարթորեն տարածվել են համացանցում։ Այս գեղեցիկ ժեստը մեծ արձագանք է գտել երգչուհու և նրա ամուսնու հետևորդների շրջանում։

Բազմաթիվ օգտատերեր իրենց մեկնաբանություններում բարձր են գնահատել այդ քայլը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք