Ուղիղ եթեր
Արտաքին 2 ամիս առաջ - 11:31 30-03-2026

Թրամփի Air Force One oդանավի մոտ արձանագրված կասկածելի ԱԹՍ-ի պատճառով Ֆլորիդայում հայտարարվել է արտակարգ դրություն

Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարվել Փալմ Բիչի միջազգային օդանավակայանում նախագահի Air Force One օդանավի մոտ արձանագրված օդային սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է The Times of India-ն:

Մասնավորապես, նախագահի մեկնումից ընդամենը րոպեներ առաջ օդանավակայանի հարակից տարածքում նկատվել է կասկածելի անօդաչու թռչող սարք: Օդային տարածքի այս խախտումը հանգեցրել է թռիչքների ժամանակավոր դադարեցման և հատուկ նշանակության ուղղաթիռների տեղակայման՝ հնարավոր վտանգը չեզոքացնելու նպատակով:

Հյուսիսամերիկյան օդատիեզերական պաշտպանության հրամանատարությանը օդ է բարձրացրել F-16 կործանիչներ: Իրականացվել է ազդանշանային հրթիռների արձակում, և օդանավը ապահով ուղեկցվել է տարածքից դուրս:

Պաշտոնյաները հետագայում հերքել են որևէ անմիջական սպառնալիք և պնդել, որ նախագահը երբեք վտանգի տակ չի եղել: