Արտաքին 6 ամիս առաջ - 09:53 29-03-2026

Պենտագոնը պատրաստվում է ընդլայնված ցամաքային գործողության

The Washington Post-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հաղորդում է, որ Պենտագոնը պատրաստվում է շաբաթներ տևող ցամաքային գործողությունների Իրանում, սակայն հստակ չէ, թե արդյոք նախագահ Դոնալդ Թրամփը վերջնականապես կհաստատի ցամաքային զորքեր տեղակայելու ծրագրերը։

Հասանելի տեղեկությունների համաձայն՝ նման գործողությունները չեն լինի լիարժեք ներխուժում, այլ կիրականացվեն հատուկ գործողությունների ուժերի և սովորական հետևակային ստորաբաժանումների կողմից իրականացվող թիրախային ասպատակությունների տեսքով։

Պարսից ծոց ուղևորվող ամերիկյան նավերը կարող են տեղափոխել ավելի քան 4000 ծովային հետևակային, իսկ 82-րդ օդադեսանտային դիվիզիայի զորքերն արդեն բերվել են մարտական բարձր պատրաստության։

Միաժամանակ քննարկվում է ցամաքային ուժերի հետագա ուժեղացման հարցը, իսկ BBC-ն արդեն կապ է հաստատել Սպիտակ տան և Պենտագոնի հետ՝ պաշտոնական մեկնաբանություն ստանալու համար։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
12:59 Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան