«Անկախ դիտորդ» դաշինքում մի շարք արժանահավատ տեղեկություններ են ստացվել տարբեր մարզերում ու Երևանում ընդդիմադիր կուսակցությունների կողմից գրասենյակների տարածքների վարձակալության խնդիրների ստեղծման մասին:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Դանիել Իոաննիսյանը:
«Որոշ շրջաններում տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմիններում ներգրավված ղեկավար անձինք «աշխատում» են կոմերցիոն տարածքների սեփականատերերի հետ: Որոշ համայնքներում ՔՊ-ի հետ փոխկապակցված անձինք պարզապես վճարում են տարածքների սեփականատերերին, որ այդ տարածքները ընդդիմությանը չտրվեն:
Որոշ տեղերում էլ տարածքների սեփականատերերը պարզապես վախենում են ընդդիմադիրներին վարձակալությամբ տարածքներ տալ՝ իրական կամ ենթադրյալ ճնշումներից խուսափելու համար:
Իշխանությունները պետք է զերծ մնան մրցակից ուժերի գործունեությունը սահմանափակող քայլերից, որոնք կարող են բացասաբար ազդել ընտրություններում մրցակցության հավասար պայմանների սկզբունքի ապահովման վրա»: