Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 14:42 28-03-2026

Դժվար ժամանակներում ակտիվ լինելը հեշտ չէ․ այս գրասենյակը ձեզնից յուրաքանչյուրինն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)

Վանաձորում բացվել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման տարածքային գրասենյակ։

Բացմանը ներկա «ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ գրասենյակը նախատեսված է քաղաքացիների հետ անմիջական աշխատանքի համար և չունի բացառապես նախընտրական նպատակներ։

«Այս գրասենյակը ձեզնից յուրաքանչյուրինն է։

Հեշտ գործերը ուժեղ մարդկանց համար չեն։ Դժվար է ոչ միայն եղանակային պայմանների պատճառով ակտիվություն դրսևորելը, այլև երկրում տիրող քաղաքական ծանր իրավիճակում ակտիվ լինելը, դուրս գալ կոմֆորտից, հաղթահարել ճնշումները և աջակցել մի կառույցի, որն ունի ընդգծված ընդդիմադիր դիրքորոշում։ Դրա համար ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ»,- ասաց Սողոմոնյանը։

Նա ընդգծեց, որ կառույցը մարզային գրասենյակների բացումը սկսել է դեռևս 2024 թվականի վերջից, իսկ Վանաձորի գրասենյակը Լոռու մարզում արդեն չորրորդն է։ «Սա զուտ նախընտրական տրամաբանությամբ բացվող գրասենյակ չէ։ Մեր գրասենյակներում մենք հանդիպում ենք մարդկանց, կիսում մեր արժեքներն ու գաղափարները, բայց նաև լսում ենք մարդկանց խնդիրները՝ թե՛ գյուղացու, թե՛ քաղաքաբնակ բնակչի»,- նշեց նա։

Սողոմոնյանը հավելեց, որ առաջիկայում նախատեսվում է ակտիվ աշխատանք, և գրասենյակը բաց է բոլորի համար։

«Խնդրում եմ այս գրասենյակը ընկալել որպես ձեր սեփականը։ Դռները բաց են բոլորի առաջ, և մենք պատրաստ ենք լսել, համագործակցել ու միասին աշխատել»,- եզրափակեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ