Ներքին Միտք 3 ամիս առաջ - 19:09 27-03-2026

Միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով. Սամվել Կարապետյան

Մեր ազգին անհրաժեշտ է միասնություն և հույս։ Այս մասին հայտարարել է Սամվել Կարապետյանը։

«Ցավալի է, թե ինչպես է երկրի գլխին ժամանակավորապես կանգնած մեկը վախ և պառակտում սերմանում՝ իշխանությունը պահելու նպատակով։

Հունիսին նա պարտվելու է, որովհետև մարդիկ հոգնել են պառակտումներից և վախի մթնոլորտից։
Ես ձեզ խոստանում եմ, որ որպես վարչապետ՝ կմիավորեմ երկիրը և այն կդարձնեմ ուժեղ՝ ուժեղ տնտեսությամբ և ուժեղ խաղաղությամբ։

Խոստումն է, որ ինձ հետ՝ որպես վարչապետ, գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու։ Մենք կանենք ավելին. մենք կսահմանենք ցածր հարկեր բիզնեսի համար, կստեղծենք նոր աշխատատեղեր մարդկանց համար և կբարելավենք կյանքի որակը։ Մենք կունենանք ավելի ուժեղ դիվանագիտություն և ավելի ուժեղ պաշտպանություն, որոնք կերաշխավորեն խաղաղությունը՝ գործով, ոչ թե խոսքով։

Ինչ վերաբերում է երկարատև խաղաղության հասնելու հարցին՝
1. Երկրի հեռացող իշխանությունը խոստացավ խաղաղություն, բայց բերեց երեք պատերազմ, որոնցում պարտվեց։ Ինչո՞ւ որևէ մեկը պետք է վստահի նրանց, այդքան ձախողումներից հետո։

2. Երկրի հեռացող ղեկավարությունը պառակտում է մեր ազգը և խոսքի պատերազմ է վարում իր ժողովրդի դեմ։ Եթե նրանք երկրի ներսում հակամարտություն են բերում, ինչո՞ւ որևէ մեկը պետք է վստահի նրանց Հայաստանի անվտանգությունը պահելու հարցում։

3. Հայաստանն այսօր ունի ժամանակավոր խաղաղություն։ Այն ժամանակավոր է, որովհետև դա թույլ խաղաղություն է՝ առանց մի քանի երաշխավորների, թույլ սահմաններով և թույլ պաշտպանությամբ։

Որպես վարչապետ՝ ես կապահովեմ ուժեղ և երկարատև խաղաղություն։ Այդ խաղաղությունը հիմնված կլինի ուժեղ դիվանագիտության, անվտանգության մի քանի երաշխավորների, ուժեղ պաշտպանության վրա` ուժեղ սահմաններով եւ 10,000 անօդաչու թռչող սարքերով, պաշտպանված երկնքով և արդիականացված, պրոֆեսիոնալ վերազինված բանակով։

Ուժեղ խաղաղությունը հիմնված է նաև ուժեղ տնտեսության վրա՝ նոր գործարաններով, 300.000 նոր աշխատատեղերով և բիզնեսի ու գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով։ Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն ուժեղացնում է դիվանագիտությունը և պաշտպանությունը։
Երկրի հեռացող ղեկավարությունը փորձում է ձեզ համոզել, թե դա անհնար է, և որ խաղաղության միակ ճանապարհը թուլությունն է և մեր հակառակորդների պահանջներին ենթարկվելը։ Նրանք փորձում են մեզ հավաստիացնել, որ, եթե հրաժարվենք մեր հայկական խորհրդանիշներից, մեր օրինական շահերից, ապա կունենանք խաղաղություն։ Սա մեծ սուտ է։

Մեր ազգային հերոս Գարեգին Նժդեհն ասում էր․«Վախկոտ լինել, վախկոտ մնալ և միաժամանակ երազել անկախ հայրենիքի մասին՝ մի՞թե դա ծիծաղելի չէ։ Մի՞թե ծիծաղելի չէ ոչխար լինել և գայլից բողոքել։ Դարձար ոչխար՝ մի՛ զարմացիր գայլի գալստից։ Խաղաղությունն ու անկախությունը պատկանում են քաջերին, որովհետև քաջերն են քայլում Աստծո ճանապարհով»։ Այս խոսքերը հայերն իրենց սրտում են պահում։ Ցավալի է տեսնել, որ իշխանությունը գործում է Գարեգին Նժդեհի այս խոսքերին հակառակ։ Նրանք երեք անգամ կորցրել են խաղաղությունը և մինչ օրս չեն ցանկանում դասեր քաղել իրենց սխալներից։

Ես կոչ եմ անում բոլոր հայերին՝ չվախենալ։ Թույլ մի՛ տվեք, որ նույն մարդիկ, ովքեր արդեն ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանը, ձեզ կրկին սպառնան պատերազմով։

Ես ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media

Ձեզ գուցե հետաքրքրի