Ներքին 6 ամիս առաջ - 18:04 26-03-2026

Սարգիս Խանդանյանը՝ Հունգարիայում կայանալիք ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ԵԱՀԿ գործող նախագահողի կողմից նշանակվել է Հունգարիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար:

Որպես հատուկ համակարգող եւ առաքելության ղեկավար՝ Սարգիս Խանդանյանը համակարգելու է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելությունների աշխատանքները:

Մարտի 24-26-ը Հունգարիայի մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում Սարգիս Խանդանյանը հանդիպումներ է ունեցել Հունգարիայում ընտրական գործընթացում ներգրավված պետական հաստատությունների, ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների, Հունգարիայի խորհրդարանի եւ կառավարության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի թիմի հետ:

Հանդիպումների ընթացքում Սարգիս Խանդանյանը ծանոթացել է ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին եւ քարոզարշավի ընթացքին:

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 12-ին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը