Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 17:23 26-03-2026

Ռոմիկ Մխիթարյանը դատի է տվել Արթուր Չախոյանին՝ պահանջելով 3 մլն փոխհատուցում

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Ռոմիկ Մխիթարյանը դատի է տվել բլոգեր-ակտիվիստ Արթուր Չախոյանին։

Ռոմիկ Մխիթարյանը պահանջում է պարտավորեցնել Չախոյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել զրպարտության և վիրավորանքի համար։

Oragir.News-ը «Դատալեքսից» տեղեկանում է, որ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում այս տարվա փետրվարի 24-ին և 25-ին հրապարակել է տեսանյութեր, որոնցում հնչեցված արտահայտությունները, ըստ հայցի, պարունակում են վիրավորանք և զրպարտություն։ Հայցվորը պնդում է, որ այդ հրապարակումները վնասել են իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը՝ խախտելով ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական նորմերով պաշտպանվող իր իրավունքները։

Գործը քննվում է Երևանի քաղաքացիական դատարանում՝ դատավոր Մարիաննա Ստեփանյանի վարույթում։



Հայցադիմումով ներկայացված պահանջների համաձայն՝ Ռոմիկ Մխիթարյանը դատարանից խնդրում է նախ ընդունել հայցը վարույթ, այնուհետև պարտավորեցնել Արթուր Չախոյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ նույն սոցիալական հարթակում տեղադրված տեսանյութերում հնչեցրած արտահայտությունների համար։ Բացի այդ, հայցվորը պահանջում է դրամական փոխհատուցում՝ ընդհանուր 3 միլիոն դրամի չափով։ Մասնավորապես, Մխիթարյանը պահանջվում է 1.5 միլիոն դրամ՝ վիրավորանքի, ևս 1.5 միլիոն դրամ էլ՝ զրպարտության համար պատճառված վնասի փոխհատուցման համար։


Հավելենք, որ գործը գտնվում է դատական քննության փուլում։ Oragir.News-ը կհետևի այս գործի զարգացումներին և մանրամասները կներկայացնի իր ընթերցողներին։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում