Արտաքին 6 ամիս առաջ - 16:17 26-03-2026

Անընդունելի ենք համարում Մերձավոր Արևելքում nւժի կիրառումը. ՀԱՊԿ ԽՎ

Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը և կոչ ենք անում առկա վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով:

Այս մասին հայտնում է ՀԱՊԿ ԽՎ–ի կայքը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը հայտարարություն է տարածել Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ լարվածության սրման վերաբերյալ։

Փաստաթղթում խորին մտահոգություն է արտահայտվում տարածաշրջանում լարվածության արագ սրման կապակցությամբ, որը պայմանավորված է արտատարածաշրջանային ուժերի սադրիչ գործողություններով՝ ուղղված Իրանում իրավիճակի ապակայունացմանը։

Խորհրդարանականները նշել են, որ այդ գործողությունները լուրջ սպառնալիք են միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Հայտարարությունն ընդգծում է ինքնիշխան պետությունների դեմ ուժի կիրառման և ուժի սպառնալիքի անթույլատրելիությունը։

ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը բոլոր կողմերին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն և վերսկսել երկխոսությունը՝ առկա վեճերի խաղաղ լուծման համար։ Փաստաթուղթն աջակցություն է հայտնում Իրանի կառավարությանն ու ժողովրդին։

«Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը և կոչ ենք անում առկա վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված երկխոսության, փոխադարձ հարգանքի և բոլոր կողմերի շահերի հաշվառման վրա՝ պահպանելով միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության համընդհանուր ճանաչված սկզբունքներն ու նորմերը»,- ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը