Մամուլ 2 ամիս առաջ - 07:30 26-03-2026

Լուսավորիչ. Առաջին Քրիստոնյա պետություն․ Շուտով էկրաններ կբարձրանա քրիստոնեության ընդունման մասին պատմող ֆիլմը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ապրիլի 2-ից մեծ էկրան կբարձրանա «Առաջին Քրիստոնյա պետություն» ֆիլմը, որը պատմում է Հայաստանի՝ որպես առաջին քրիստոնյա պետություն ձևավորման պատմական շրջանի մասին։

Ֆիլմը ստեղծվել է ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերար Արթուր Սողոմոնյան-ի ֆինանսական աջակցությամբ։ Եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) խաղարկային-վավերագրական այս նախագիծը ներկայացնում է 4-րդ դարասկզբի կարևոր իրադարձություններին նախորդած և հաջորդած զարգացումները։
Նախագծի հիմնական նպատակն է հայկական պատմությունն ու մշակույթը հասանելի դարձնել հատկապես ռուսալեզու և անգլալեզու լսարանին՝ նպաստելով հայկական ինքնության տարածմանը միջազգային հարթակներում։

Մեզ հետ զրույցում Արթուր Սողոմոնյանը նշել է, որ հայկական մշակույթի հանրահռչակմանն ուղղված իրենց ջանքերը շարունակական են լինելու։ Նրա խոսքով՝ այս ֆիլմին կհաջորդեն նոր նախագծեր՝ պատմական թեմաներով, այդ թվում՝ Վարդանանց պատերազմ-ին և այլ ժամանակաշրջաններին նվիրված ֆիլմեր։

Սողոմոնյանը նաև ընդգծել է, որ իրենց գործունեությունը չի սահմանափակվում միայն ֆիլմարտադրությամբ․ մեծ ուշադրություն է դարձվում նաև մասնագիտական գրականության ստեղծմանն ու տարածմանը, այդ թվում՝ աշխարհի հեղինակավոր համալսարանների և պետական հաստատությունների գրադարաններում։
Նրա խոսքով՝ արդեն իսկ նկարահանված մի շարք ֆիլմեր ունեցել են միլիոնավոր դիտումներ՝ ապացուցելով, որ հայկական մշակույթի ներկայացման արդյունավետ միջոցներից մեկը կինոն է։ Որպես օրինակ նա նշել է հայ մարշալների մասին պատմող ֆիլմաշարը, ինչպես նաև Արտավազդ II-ի մասին նախագիծը, որոնք լայն արձագանք են գտել ինչպես նախկին ԽՍՀՄ երկրներում, այնպես էլ միջազգային հարթակներում։
Ֆիլմի ռեժիսորն է Վագա Վարդանյան-ը, իսկ պրոդյուսերներն են Տիգրան Մանասյան-ը և Արթուր Սողոմոնյանը։
Ապրիլի 2-ից հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել «Առաջին Քրիստոնյա պետություն» ֆիլմը ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի մի շարք քաղաքներում՝ Կապանում, Հրազդանում, Գյումրիում և Վանաձորում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան