Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 22:51 25-03-2026

Ըստ բոլոր հարցումների՝ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը. Նարեկ Կարապետյան

Ըստ բոլոր հարցումների՝ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը։

Ամեն անգամ, երբ Փաշինյանի վարկանիշը ընկնում է, նա նոր ֆեյք լուրեր է հորինում։ Երբեմն պատերազմով է սպառնում, երբեմն ասում է՝ ձայները կտանք Քոչարյանին։

Ճշմարտությունն այն է, որ Կարապետյանը կլինի նոր և ուժեղ վարչապետ։ Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության, կստեղծենք 300,000 նոր աշխատատեղ և բիզնեսի համար կսահմանենք 0% հարկ։ Մենք կբերենք ուժեղ և երկարատև խաղաղություն։

Եվ ևս մի ճշմարտություն․ երկու ամսից Փաշինյանը գործ է ման գալու։ Գուցե մենք նրան էլ մի աշխատատեղ առաջարկենք։

Կարող եք մեկնաբանություններում գրել, թե ինչ աշխատանք նրան կհամապատասխանի։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյան

Ամենից շատ դիտված