Ներքին 6 ամիս առաջ - 16:13 25-03-2026

Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ Կարապետյան

Անվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ: Այս մասին Ջերմուկում՝ «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Մենք գտնվում ենք մի վայրում՝ Ջերմուկում, որից 5 կմ հեռավորության վրա՝ Հայաստանի սուվերեն տարածքում, գտնվում են օտարերկրյա զինված ուժեր: Հայաստանի անվտանգության երաշխավորությունը կարևոր արմատական նշանակություն ունի երկարաժամկետ անվտանգության ու խաղաղության համար, Ջերմուկը դրա վառ օրինակն է:

Միջազգային անվտանգության համակարգը աշխարհում խորը վերափոխումների է ենթարկվում, երկրորդ համաշխարհայինից հետո եկած աշխարհը այլևս չկա, նոր համակարգերը դեռ չեն ձևավորվել, իսկ այն ինստիտուտները, որոնք կոչված էին ապահովել արդարություն ազգերի ու պետությունների մեջ շփման՝ այսօր կաղում են, կորցրել են իրենց հեղինակությունը:

Այս ժամանակաշրջանում շատ կարևոր է ունենալ և՜ պաշտպանական պոտենցիալ, և՜ դիվանագիտական, որպեսզի հնարավորություն ունենանք դիմակայել և տեղ ունենալ արևի տակ:

Մոտակա 10 տարին է որոշելու, թե որ երկիրը ու որ ազգը տեղ կունենա արևի տակ:

Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք մեր անվտանգային ծրագրերով, մեր դիվանագիտական մոտեցմամբ, և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ: Անվտանգությունը մեր ազգի համար մշտապես եղել է առաջնահերթություն, իսկ այսօր այն խարխլված է: Մեր անվտանգային ծրագիրը ներառում է 6 կետ, առաջին կետը՝ ուժեղ դիվանագիտությունն է, որը կբերի Հայաստանին երկարաժամկետ խաղաղություն, երկրորդը՝ բանակի վերափոխումն է, երրորդը՝ պաշտպանված երկինքն է, իսկ չորրորդը՝ խելացի սահմաններն են»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան