Սպորտ 6 ամիս առաջ - 19:23 24-03-2026

Վախենալով նոր սկանդալից. անվտանգության խստացված ռեժիմ՝ Արման Ծառուկյանի սպասվող գոտեմարտում

Bellator-ի և ONE-ի նախկին չեմպիոն, UFC-ի նախկին մարտիկ և RAF ըմբշամարտի լիգայի ներկայացուցիչ Բեն Ասկրենը հայտարարել է, որ կազմակերպությունն անվտանգության լրացուցիչ միջոցներ կձեռնարկի՝ Արման Ծառուկյանի և Ջորջիո Պուլասի միջև հնարավոր ծեծկռտուքը կանխելու նպատակով: Մարզիկների ռևանշ գոտեմարտը կկայանա մարտի 29-ին Տամպայում։

«Մենք արդեն որոշել ենք, որ անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվելու։ Չենք կարող թույլ տալ, որ նախորդ անգամ տեղի ունեցածը կրկնվի։ Մրցավարները հատուկ պատրաստվածություն կանցնեն, իսկ մարզիկներին կտեղեկացվի՝ ինչն է թույլատրված, և ինչը՝ ոչ։

Միջազգային ըմբշամարտի մրցաշարերում մրցակցի դեմքից բռնելն ու ճնշում գործադրելն արգելվում է։ Դա անթույլատրելի է և պատժվում է նախազգուշացմամբ ու տուգանքով։ Եթե երեք անգամ նախազգուշացում ստանաք, գոտեմարտը կդադարեցվի, և դուք կորակազրկվեք։ Ամեն ինչ բավականին պարզ է։

Մեզ մոտ լինելու է մաքուր ըմբշամարտ, որը կդատվի կանոնների համաձայն։ Այլևս ոչ մի քաոս. մենք խստորեն ենք վերահսկելու ամեն ինչ: Կգործի անվտանգության լրացուցիչ ծառայություն։ Իրավիճակը վերահսկողությունից դուրս չի գա, և այլևս ծեծկռտուքներ չեն լինի»,- նշել է Ասկրենը:

Հիշեցնենք, որ Ծառուկյանի և Պուլասի առաջին հանդիպումը կայացել էր մարտի 1-ին Տեմպեում (ԱՄՆ)՝ RAF 6 մրցաշարի երկրորդ գլխավոր իրադարձության շրջանակում։ Այդ գոտեմարտն ավարտվել էր Արմանի հաղթանակով՝ 5:3 հաշվով։ Սակայն հանդիպման ավարտից հետո UFC-ի հայ մարտիկը հարձակվել էր մրցակցի վրա՝ հրահրելով զանգվածային ծեծկռտուք մարզապալատում։

Armsport

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում