Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 17:34 24-03-2026

Ո՛չ իշխանությունից, ո՛չ ընդդիմությունից ակնկալիք չունեմ. Արսեն Ղուկասյան

Այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ դիմաց կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անհետ կորածների հարցով չի հանդիպել ԱԱԾ ղեկավարների հետ, նրանցից սպասելիքներ չունի։

«Միայն սոցիալական հարցեր է լուծվում, որիշ ոչ մի հարց չի լուծվում, սայլը տեղից չի շարժվում»,- ասաց նա։

Լրագրողների ճշտող հարցին՝ թե ինչ ակնկալիք ունեն իշխանությունից, նա պատասխանեց, որ ոչ մի ակնկալիք չունի ո՛չ իշխանությունից, ո՛չ ընդդիմությունից։

«Վեց տարի տեսել եմ, որ ոչ մեկն էլ ոչ մի բան չի անում: Հիմա հարց՝ այսքան տարի էլ սպասել ենք այս քննիչ հանձնաժողովի եզրակացությանը: Մեզ խոստացել էին, որ եզրակացություն լինելու է, մեզ ասելու են, մենք իմանալու ենք այդ ամեն ինչի մեղավորներն ովքեր են, ու իրենք ստանալու են իրենց պատիժը»,- ասաց նա, հավելելով,- «Այսքան սպասել են, որ իմանանք՝ ով էր մեղավորը մեր երեխեքի, մեր տղեքի զոհվելու մեղավորը»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ շենքի դիմաց ցույց է կազմակերպվել, որի մասնակցիները պահանջում են հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի