Ներքին 3 ամիս առաջ - 12:36 24-03-2026

Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի

Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 33-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ։ Հաղթող 23 բանկերն ընտրվել են շուրջ 150 երկրից ու տարածքից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը: Գնահատման ընթացքում հաշվի են առնել նաև ֆինանսական շուկաների ու վարկանիշային գործակալությունների վերլուծաբանների, բանկային խորհրդատուների և ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները:

Global Finance-ը շեշտում է, որ 2026թ.-ի մրցանակակիր բանկերը բարդ շուկայական պայմաններում կարողացել են արձագանքել իրենց հաճախորդների կարիքներին և արձանագրել տպավորիչ արդյունքներ՝ միաժամանակ հիմք ստեղծելով ապագա հաջողությունների համար։ Ամսագրի գնահատմամբ, հաղթող կազմակերպությունները սակագների և համաշխարհային առևտրի շուրջ շարունակվող անորոշության պայմաններում հմուտ կերպով կառավարել են իրենց ակտիվներն ու պարտավորությունները։

«Աշխարհաքաղաքական անկայունության, աճող ֆինթեք մրցակցության պայմաններում բանկային համակարգը շարունակում է ցուցաբերել դիմադրողականություն», - նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «2026 թվականի «Աշխարհի լավագույն բանկեր» մրցանակաբաշխությունը պարգևատրում է այն հաստատություններին, որոնք լավագույնս կառավարում են իրենց ակտիվներն ու պարտավորությունները՝ միաժամանակ ներդրումներ կատարելով թվային նորարարության և արհեստական բանականության մեջ՝ իրենց հաճախորդների փոփոխվող կարիքները բավարարելու համար»։

«Հայաստանի լավագույն բանկ» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է 11-րդ անգամ։

«Շնորհակալություն եմ հայտնում Global Finance-ին այս հեղինակավոր մրցանակի համար։
Այս ձեռքբերումը փոփոխվող միջավայրում մարդակենտրոնությունը պահպանելու, ինչպես նաև թվային հարթակները զարգացնելու ու տեխնոլոգիական նորարարություններին համընթաց քայլելու մեր հանձնառության ճանաչումն է: Եվս մեկ անգամ Հայաստանի լավագույն բանկ ճանաչվելը մեզ համար շատ պատվաբեր և, միևնույն ժամանակ, պարտավորեցնող է: Ամերիաբանկը շարունակում է հավատարիմ մնալ հաճախորդներին միջազգային որակի ֆինանսական ծառայություններ և գործարար լուծումներ տրամադրելու իր առաքելությանը», - նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Հավելենք, որ Ամերիաբանկը` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, 2026թ. մարտի 20-ին արդեն պաշտոնապես միացել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսին։ 2026թ մարտի 23-ին այս փոփոխությունը մտել է ուժի մեջ:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից