Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 12:34 24-03-2026

Ալիևի հետ պայմանավորվել ենք, որ խաղաղություն է լինելու ու առևտուր ենք անելու. Ալեն Սիմոնյան

«Այն ժամանակվա գործող իշխանությունները բանակցային պրոցեսը հասցրել էին մի իրավիճակի, որտեղ ակհնայտ էր, որ պատերազմի հավանականությունը շատ մեծ է:

2020 թվականին՝ հունվար կամ փետրվար ամիսներին Սերժը իրեն կոռուպցիայի մեջ մեղադրող դատավարության ժամանակ միկրոֆոնը վերցրել և ասում էր՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք էլ զարմանում էինք՝ ինչի՞ ա սենց բաներ խոսում: Էդ ամենը գալիք պատերազմի անոնս էր», - այս մասին այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ալեն Սիմոնյանը:

«Կա 2 քաղաքական ուղղություն: Եթե դու քո քաղաքական ուղղությունը ընտրում ես, որ պետք է հենց Ադրբեջանը կամ Թուրքիան թուլանան, դու իրենց վրա հարձակվես, եթե պահանջներ ես ներկայացնում քո հարևաններին, բնական է՝ դա պատերազմի առիթ է ու դու անոնս ես անում, որ հարձակվելու ես, իսկ դա նշանակում է, որ քեզնից ուժեղ երկիրը չի թողնելու, որ գա էն պահը, որ ինքը թույլ լինի:

2020-ի պատերազմից հետո Հայաստանն ու Ադրբեջանը վերարտադրել են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները, ու եթե հիմա գալիս է մի ուժ, որ ասում է՝ ես էդ սահմանը չեմ ճանաչում, բնական է՝ ես՝ որպես քաղաքական գործիչ ու դուք՝ որպես քաղաքացի, կարող եք կանխատեսել, որ կարող է պատերազմ լինես:

Մենք Ալիևի հետ պայմանավորվել ենք, որ խաղաղություն է լինելու ու առևտուր ենք անելու, ու ես շատ դրական եմ գնահատում Ալիևի վերջին հայտարարությունը, որում նա նույպես խոսում է խաղաղության մասին», - հավելեց Սիմոնյանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի