Մամուլ 6 ամիս առաջ - 07:30 24-03-2026

Առողջապահական ոլորտում աճում են ընդդիմադիր տրամադրությունները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանության ներսում փակ քննարկումներ են անցկացվել երկու նախարարությունների հնարավոր վերամիավորման թեմայով։ Խոսքը վերաբերում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության հնարավոր միավորմանը, որի վերաբերյալ, ըստ նույն աղբյուրի, արդեն շրջանառվում է ներքին նախագիծ։

Թերթի տեղեկություններով՝ նախաձեռնության հիմնական ջատագովը համարվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որը ձգտում է սոցիալական և առողջապահական ոլորտների կառավարման մոդելը կենտրոնացնել մեկ գերատեսչության շրջանակում՝ իր ձեռքին։
Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ համակարգի ներսում արդեն նկատվում է անհանգստություն հնարավոր կառուցվածքային փոփոխությունների շուրջ։ Խոսքը վերաբերում է հատկապես առողջապահության ոլորտում ներգրավված տասնյակ հազարավոր աշխատակիցներին, որոնք անհանգիստ են հնարավոր օպտիմալացումների հեռանկարով։
Նկատվում է ընդդիմադիր հայացքների աճ առողջապահության համակարգում, օպտիմալացման մասին լուրերի ֆոնին։ Մեզ փոխանցում են անհանգստություններ այն մասին, որ ոլորտի աշխատակիցների տասնյակ հազարավոր ձայներ իշխանությունները կկորցնեն նաև համընդհանուր ապահովագրության քաոտիկ ներդրման պատճառով, որը ոլորտը հասցրել է կոլապսի, ու ամենուր բողոքներ են՝ և պացիենտների, և բուժանձնակազմերի կողմից։

Այս լարվածության մասին տեղեկությունները, ըստ կառավարական մեր աղբյուրի, քննարկման և վերլուծության առիթ են դարձել նաև ՀՀ կառավարությունում։ Հատկապես նախընտրական փուլում այս լարվածությունը ՔՊ-ին պետք չէ։
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նախարարությունների միավորման արդյունքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարող է լքել նախարարի պաշտոնը, իսկ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, որը լավ հարաբերություններ ունի Արսեն Թորոսյանի հետ, կարող է ներգրավված լինել միավորված կառույցում ոլորտի համակարգման գործընթացում։
Պաշտոնական մակարդակում առայժմ չեն մեկնաբանել հնարավոր միավորման վերաբերյալ տեղեկությունները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին