Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 19:18 23-03-2026

 Արագածոտնի մարզում բախվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 08։45-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Ղազար Մ․-ի վարած «Լադա» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 35-ամյա Ասատուր Ե․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Արմեն Բ․-ի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի և Երևանի բնակիչ 52-ամյա Տիգրան Գ․-ի վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Բ․-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Գոհար Ա․-ն և վարորդներից Ղազար Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ «Ապարան», մյուսը՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից