Ներքին 6 ամիս առաջ - 18:12 23-03-2026

Երևանի մամուլի շենքը կվերածվի պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի

Երևանի մամուլի շենքի փոխարեն պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի կլինի։

Այս մասին հայտնում են Տուն Էքսպոյից` հավելելով, որ համապատասխան նախագիծը անշարժ գույքի խոշոր էքսպոյում ներկայացնելու են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն և PROSPECT24 ՓԲԸ-ն։

«ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն և PROSPECT24 ՓԲԸ-ն համատեղ ներկայացնում են Երևանի հայտնի Մամուլի շենքի վերանորոգման բացառիկ նախագիծը։ Նախագիծը նախատեսում է ոչ միայն շենքի համակողմանի արդիականացում, այլև դրա նպատակային նշանակության փոփոխություն՝ այն վերածելով ժամանակակից, պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի։ Միաժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու կառույցի ճարտարապետական ինքնատիպության, ճանաչելիության և պատմամշակութային արժեքի պահպանմանը»,- գրված է Տուն Էքսպոյի ֆեյսբուքյան էջում։

Նաև կոչ է արվում հյուրանոցային բիզնեսի և խոշոր վերանորոգման ծրագրերի հանդեպ հետաքրքրություն ունեցող ընկերություններին մոտենալ ԷՔՍՊՈ–ի ՀՀ Պետական Գույքի Կառավարման Կոմիտե-ի տաղավարին, որտեղ կներկայացվեն շենքի վերանորոգման կոնցեպտն ու ներդրումային պոտենցիալը:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում