Ներքին 3 ամիս առաջ - 13:38 23-03-2026

ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն անամպ չէ, վերքերը թարմ են, բայց ագրեսիան նվազում է. Միրզոյան

«Ես միշտ հիշում եմ բազմաթիվ խաղաղություններ, որոնք գրված երաշխավորների խումբ են ունեցել և չեն գործել, և հաճախ, հետաքրքրաբար կան չակերտավոր խաղաղություններ, որոնք չեն գործել և խախտողները եղել են երաշխավորները: Եկեք խոստովանենք, որ այդ երաշխավորները երաշխավորելիս իրենց շահերին են հետամուտ լինում և դրանք ինչ-որ պահի թելադրում են այլ գործողություններ, քան երաշխավորել խաղաղությունը:

Ես խորապես համոզված եմ, որ բոլոր իրական խաղաղությունները խաղաղություն են և մնում են, քանի դեռ այդ խաղաղությունը շահավետ է խաղաղության կողմերի համար, ոչ թե ինչ-որ պայմանական երաշխավորների։ Եվ ուրեմն, եթե և քանի դեռ մեր խաղաղությունը շահավետ կլինի Հայաստանի համար և շահավետ կլինի այս դեպքում Ադրբեջանի համար, այդ խաղաղությունը կշարունակի գործել»,- այս մասին այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը հավելեց, որ ասել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերը հարթված են, ոչ մի խնդիր չկա, խաղաղությունն անամպ է, կլինի մեծ չափազանցություն:

«Ի վերջո տասնամյակների կոնֆլիկտ է եղել, ի վերջո այդքան արյուն է հեղվել, այդ վերքերը դեռ թարմ են, մենք դեռ պահվող անձինք ունենք Բաքվում, բանտերում, դեռ կան բազմաթիվ հումանիտար բնույթի հարցեր, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրերի պարզաբանում, և այլն: Հոգեբանական մեծ տրավմա, որը շատ հասկանալիորեն հասարակությունն ունի դեռ, բայց ես գոհունակությամբ կարող եմ տեսնել, որ ագրեսիան և միմյանց նկատմամբ թշնամությունը երկու հասարակությունում, երկու երկրների իշխանությունների, նաև ներկայացուցիչների տեքստերում աստիճանաբար նվազում է:

Սա հեշտ ճանապարհ չէ, ոչ ոք չի կարող պնդել, որ հեշտ է, բայց մենք հաստատակամորեն պետք է շարժվենք այս ճանապարհով և մի օր, հուսով եմ, կունենանք վերջնական, այդ թվում նաև հոգեբանական հաշտեցում երկու հասարակությունների միջև»,-նշել է Արտաքին գործերի նախարարը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից