Ներքին 2 ամիս առաջ - 19:38 20-03-2026

Արա Ֆիդանյանը նշանակվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպա

ՆԳՆ նախկին գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը մարտի 23-ից կնշանակվի Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ՀՀ կապի ներկայացուցիչ (կապի սպա) (նստավայրը՝ Հաագա)։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հրամանով Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից: