Ներքին 4 ամիս առաջ - 19:16 18-03-2026

Միրզոյանն Օմանում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի ներդրումային մարմնի նախագահ Աբդ Ալ-Սալամ բին Մուհամմադ Ալ-Մուրշիդիի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Օմանի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունն ու տարբեր ուղղություններով գործընկերության զարգացման պատրաստակամությունը, ինչն իր ազդեցությունը կունենա նաև ներդրումների խթանման ուղղությամբ նպաստավոր փոխգործակցության ձևավորման վրա։

Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների՝ ներդրումների խրախուսման ուղղությամբ աշխատող կառույցների, ՀՀ կողմից՝ «Էնթերփրայզ Արմենիայի», առևտրի պալատների, գործարար շրջանակների միջև ուղիղ կապի հաստատման կարևորությունը, ինչպես նաև Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանության դերը՝ կոնկրետ հնարավորությունների ուսումնասիրման գործում։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ուղղված ներդրումային միջավայրի շարունակական բարելավմանը, գործարարության խթանմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։

Արարատ Միրզոյանը և Աբդ Ալ-Սալամ բին Մուհամմադ Ալ-Մուրշիդին մտքեր են փոխանակել մարդկանց միջև շփումների, Հայաստանի և Օմանի մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթների հաստատման, մշակութային, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը