Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 22:00 16-03-2026

Ադրբեջանը ՀՀ օդային տարածքն օգտագործելու համար հատուկ թույլտվության կարիք չունի

Իլհամ Ալիևը միջազգային լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ իրենք առանց Հայաստանի թույլտվության շարունակում են օգտագործել դեպի Նախիջևան օդային տարածքը, որովհետև դա կարգավորվում է միջազգային ավիացիոն իրավունքով։ Ի՞նչ հիմունքներով են օգտագործում ՀՀ օդային տարածքը, և ի՞նչ կարող է անել Հայաստանը։

Oragir.News-ի այս հարցին Քաղավիացիայի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը նշեց, որ Հայաստանի օդային տարածքով իրականացվող տարանցիկ թռիչքները հատուկ թույլտվության կարիք չունեն։

«Այն, ինչ ես կարող եմ ասել մեր մասով, հետևյալն է։ Ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության՝ բոլոր քաղաքացիական օդանավերը, որոնք տարանցիկ չվերթներ են իրականացնում մեր օդային տարածքով, իրականում հատուկ թույլտվության կարիք չունեն։ Դա իրականացվում է պարզապես տեղեկացման հիմքով»,- ասաց մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ հենց այս պատճառով հնարավոր չէ նաև ամբողջական տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե կոնկրետ որ չվերթներն են անցել Հայաստանի օդային տարածքով։ «Մենք չենք կարող ասել, թե կոնկրետ ինչ չվերթներ են տարանցիկ անցել։ Հավանաբար այդ տվյալները հավաքվում են նավիգացիոն համակարգերում, բայց կոմիտեն այդ տեղեկատվությունը չունի»,- նշեց Քաղավիացիայի ներկայացուցիչը։

Oragir.News-ի դիտարկմանը՝ խոսքը վերաբերում է Ադրբեջանին, որի հետ հարաբերությունները շարունակում են մնալ լարված, իսկ անվտանգության խնդիրները՝ մշտապես օրակարգում, և պատասխանելով հարցին՝ արդյոք Քաղավիացիան առանձին վիճակագրություն ունի՞ նման թռիչքների վերաբերյալ, Լիլիթ Աղաբեկյանն ասաց․ «Քանի որ այդ թռիչքները հատուկ թույլտվության կարիք չունեն, դրանք պարզապես տեղեկացման հիմքով են իրականացվում։ Այդ պատճառով էլ առանձին բազա չի ձևավորվում»։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի օդային տարածքով կարող են անցնել ցանկացած երկրի քաղաքացիական օդանավեր՝ այդ թվում ադրբեջանական, իսկ այդ թռիչքների նկատմամբ գործնականում չկա ոչ բավարար վերահսկողություն, ոչ էլ անհրաժեշտ թափանցիկություն։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի