Մամուլ 5 ամիս առաջ - 08:25 14-03-2026

Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. Փաստ

«Փաստ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, առաջիկա շաբաթներին Հայաստանի մարզերում նախատեսվում է յուրահատուկ ձևաչափով հանրային հանդիպումների շարք, որի նախաձեռնողը հայտնի պրոդյուսեր, դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։

«Փաստի» տեղեկությունների համաձայն, այս հանդիպումները սովորական քաղաքական հանդիպումներ չեն լինելու։ Մարությանն ընտրել է բավական հետաքրքիր և ոչ ստանդարտ ձևաչափ. հանդիպումները սկսվելու են բեմականացված, հումորային կարճ դիալոգով, որից հետո հանդիպումը շարունակվելու է բաց հարցուպատասխանի ձևաչափով։ Ներկաները հնարավորություն կունենան ոչ միայն լսել Մարությանի պատմությունները, այլև անմիջապես հարցեր ուղղել նրան։

Հանդիպումների ընթացքում նա նախատեսում է խոսել իր անցած ճանապարհի, ստեղծագործական գործունեության, Երևանի քաղաքապետ եղած ժամանակահատվածի փորձի, ինչպես նաև ներկայիս քաղաքական և հասարակական գործընթացների մասին։ Միաժամանակ, ինչպես նշում են նախաձեռնությանը մոտ կանգնած աղբյուրները, Մարությանը չի խուսափելու նաև իր կյանքի հետաքրքիր դրվագներից ու կուլիսային պատմություններից՝ դրանք ներկայացնելով իրեն բնորոշ հումորային ոճով։

Ըստ կազմակերպիչների, այս շրջագայությունը կարելի է դիտարկել նաև որպես հանրային երկխոսության ձևավորում ընտրություններին ընդառաջ։ Մարությանը նախատեսում է այցելել Հայաստանի տարբեր մարզեր և անմիջական շփում ունենալ քաղաքացիների հետ։

Հանդիպումների շարքը կրում է «Հանդիպում Հայկ Մարությանի հետ» խորագիրը։ Մուտքը ազատ է, սակայն դահլիճների նստատեղերի քանակի պատճառով տեղերը սահմանափակ են։

Առաջիկա հանդիպումները նախատեսված են հետևյալ օրերին՝ Իջևան՝ մարտի 24-ին, Նոյեմբերյան՝ մարտի 25-ին, Չարենցավան՝ մարտի 27-ին, Սևան՝ մարտի 30-ին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում