Սպորտ 7 ամիս առաջ - 22:07 13-03-2026

Սառույցը կոտրվե՞ց. Ծառուկյանը UFC-ում տիտղոսային մենամարտի վերաբերյալ կարևոր հայտարարություն է արել

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հայտարարել է, որ մենամարտելու է Իլիա Թոփուրիա - Ջասթին Գեյջի դիմակայության հաղթողի հետ՝ մինչև 70 կգ քաշային կարգում UFC-ի բացարձակ չեմպիոնի կոչման համար:

​«Մենք սպասում ենք Իլիայի և Ջասթինի մենամարտին: Դրանից հետո ես կհանդիպեմ հաղթողի հետ: Արդյոք դա պաշտոնակա՞ն է: Ինձ այդպես են ասել: Ես կարող եմ մենամարտել նաև Օլիվեյրայի հետ, քանի որ չեմ ցանկանում շատ երկար սպասել»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում Home of Fight-ը։

​Նշենք, որ 29-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում (MMA) անցկացրած պրոֆեսիոնալ ելույթների ընթացքում տարել է 23 հաղթանակ (որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ) և կրել ընդամենը 3 պարտություն:

Armsport

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց